«Իրավունք». Գեղարքունիքի մարզպետի ֆիդայական նկրտումները

«Իրավունք». Գեղարքունիքի մարզպետի ֆիդայական նկրտումները

«Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ո՜չ ավել, ոչ պակաս կոռեկտ չի համարում անդրադառնալ նախարարների, փոխնախարարների, մարզպետների և քարտուղարների աշխատավարձերի բարձրացմանը, քանի որ դրան մանրամասն արդեն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ աշխատա­վարձի բարձրացումից հետո իր աշխա­տանքն ավելի արդյունավետ է դարձել, բայց 800.000 դրամ աշխատավարձ ստա­նալն իր ընտանիքում ոչինչ չի փոխել: Իսկ թե ի՞նչ է փոխվել մարզում, Գ. Սանոսյանը նախ սրտնեղեց, թե օրերս ամփո­փել է իր կառավարման մեկ տարին ու լրագրողներին հրավիրել այն լուսաբանելու, սակայն ոչ ոք չի գնացել:

-Պետք է գայիք ու տեսնեիք՝ ինչ է փոխվել: Ինչո՞ւ չեք գալիս: Գրանցեք ու ասեք, որ 1500 հեկտար հող եմ ազատագրել, դա ազա­տագրել եմ նախկին գյուղապետներից: Մարզում ասֆալտապատվում է մի տա­րածք, որը երբեք չի ասֆալտապատվել, այն ռազմավարական նշանակության տա­րածք է»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում