«Փաստ». Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի սպասելիքները

«Փաստ». Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի սպասելիքները

«Արցախի նախագահական ընտրություններին պատրաստվող անձինք և ուժերը, որոշակի ակտիվությունից հետո, ներկայումս «հարաբերական անդորրի» մեջ են. ըստ էության, բոլորն էլ փորձում են վերագնահատել իրենց հնարավորությունները:

«Փաստ» թերթի տեղեկություններով, մեկ-երկու թեկնածուի համար կենսական նշանակություն ունի ցույց տալ, որ ունեն Նիկոլ Փաշինյանի «դաբրոն»:

Մասնավորաբար, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն առիթը բաց չի թողնում գովելու Հայաստանի գործող իշխանություններին, ավելի ստույգ՝ հենց Փաշինյանին՝ հույսով, որ վերջինիս «ընտրությունը» կանգ կառնի իր վրա:

Արցախի մեր աղբյուրների պնդմամբ, Հարությունյանն ինքն էլ է հասկանում, որ այս ընտրություններում Փաշինյանի կողմնորոշումը առանձնապես չի ազդելու արցախցիների որոշման վրա, այդուամենայնիվ, որոշակի «գոտեպնդման» կարիք ունի:

Մեր տեղեկություններով, սակայն, Հարությունյանի հետ կապված որոշակի կոմպրոմատներ են դրվել Փաշինյանի սեղանին, ինչը վերջինիս հազիվ թե թույլ տա աջակցել նրան»»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում