AM | RU
USD
EUR
RUB

Փոփոխվող Մերձավոր Արևելը և Հայաստանի անվտանգային միջավայրը

 

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Փոփոխվող Մերձավոր Արևելը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով պանելային քննարկումը, որի ընթացքում բանախոսները անդրադարձան մերձավորարևելյան վերջին գործընթացներին, քննարիկեցին դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի անվտանգային միջավայրի վրա: 

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերը ներխուժեցին Սիրիայի հյուսիսային շրջաններ: Ռազմական գործողությունները դադարեցվեցին հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահի և ԱՄՆ փոխնախագահի հետ բանակցություննենրի արդյունքում, իսկ հոկտեմբերի 22-ին Մոսկվայում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների կողմից ընդունվեց համաձայնագիր, որով այս գործընթացներին տրվեց նաև քաղաքական կարգավորում:

Խոսելով թուրքական զորքերի ներխուժման և դրա արդյունքում ունեցած ձեռքբերումների մասին՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ Մերձավոր Արևելքում ուժային լուրջ փոփոխութուններ տեղի չեն ունեցել, իսկ Թուրքիան իր նախապես ձևակերպված նպատակին ամբողջությամբ չի հասել: Իսկ տարածաշրջանային մեկ այլ տերության՝ Իրանի ազդեցությունը շարունակում է աճել տարածարջանում, որտեղ նա ունի ռազմաքաղաքական ավելի մեծ ազդեցություն, քան Թուրքիան: Ինչ վերաբերում է գերտերություններին, ապա, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով, Սիրիայից ամերիկյան զորքերի դուրս բերումը չի նշանակում, որ ԱՄՆ-ն պատրաստվում է վերանայել իր մոտեցումները տարածաշրջանում, քանի որ ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի բավակաչափ լծակներ` անհրաժեշտության դեպքում իր շահերը սպասարկելու համար: Իսկ զորքերը դուրս բերելու բուն որոշումը պետք է մեկնաբանել Թրամփի ներքաղաքական և նախընտրական շահերի դիտանկյունից:

Մերձավորարևելյան զարգացումներին զուգահեռ Ադրբեջանում տեղի են ունենում կարևորագույն ներքաղաքական գործընթացներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի անվտանգային միջավայրի վրա: Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը գիտակցում է, որ մոտ ապագայում նավթային ռեսուսրները սպառվելու են, և անհրաժեշտ է պատրաստվել այդ փոփոխություններին: Հենց այս համատեքստում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան մեկնաբանում այդ երկրում տեղի ունեցող փոփոխությունները: Ըստ նրա՝ Ադրբեջանի իշխանական թևում Փաշաևները մեծացնում են իրենց ազդեցություն և իրենց յուրայինները առաջ են մղվում՝ փոխարինելով դեռևս Հեյդար Ալիևի ժամանակից պաշտոնավարող գործիչներին:

Խոսելով Հայաստանի անվտանգային միջավայրի մասին՝ քաղաքական մեկնաբան Կարեն Բեքարյանը նշեց, որ վերջին շրջանում Ալիևը երեք հարթակներում կարողացավ օգտագործել Հայաստանի անգործությունը: Նախ Վալդայում Ռուսաստանի նախագահի ներկայությամբ հնչեցրեց ագրեսիվ հայտարարություններ: Հետո նույնը շարունակեց Թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթնաժողովում, որին մասնակցում են նաև ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցները: Եվ, ի վերջո, Չմիավորման շարժման գագաթնաժողովում անցկացրեց պրոադրբեջանական բանաձև՝ օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանը, ունենալով դիտորդի կարգավիճակ, նպատակահարմար գտավ չմասնակվել գագաթնաժողովին: Ըստ խոսնակի, Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ քննարկումները պետք է պատասխանեն երկու հարցի. արդյո՞ք հնարավորությունները առավելագույն չափով օգտագործվում են, իսկ ստեղծված մարտահրավերները հնարավորինս նվազեցվում են կամ չեզոքացվում: «Մեր իշխանությունները, ինչպես չունեն պատկերացում, թե ինչ են ուզում ներսում, նույն կերպ չունեն պատկերացում, թե ինչ են ուզում արտաքին աշխարհից», - որպես ամփոփում նշեց Բեքարյանը:

Թեև հայերը հաճախ մտովի իրենց պատկերացնում են Եվրոպայում, բայց ֆիզիկապես գտնվում են հենց Մերձավոր Արևելքում: Ուստի տարածաշրջանը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն: Չնայած այս հագամանքին՝ Հայաստանը չունի Մերձավոր Արևելքի նկատմամբ հստակ քաղաքականություն: Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ, Հայաստանը, օրինակ, չի օգտագործում Աֆղանստանի գործոնը հակաադրբեջանական գործողություններում և փորձ չի անում հակադրել Ադրբեջան-Պակիստան համագործակցությանը Հայաստան-Աֆղանստան ձևաչափով: Ըստ խոսնակի՝ Հայաստանը չունի ոչ միայն ընդհանուր հայեցակարգ, այլև կոնկրետ դեպքում ունի օպերատիվ կառավարման խնդիր: Օրինակ, ՀՀ վարչապետը gulfnews-ին տված իր հարցազրույցում անհարկի է կրկնում «հեղափոխություն» տերմինը՝ հաշվի չառնելով այն, որ Ծոցի երկրները միապետություններ են և հեղափոխությունը բացասաբար է ընկալվում:

Քննարկման ավարտին բանախոսները նշեցին, որ Հայաստանը արտաքին քաղաքականության ոլորտում նոր ռազմավարությունների մշակման կարիք ունի: Այս գորոծում առանցքային դեր կարող են ստանձնել ոլորտի փորձագետները: 

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոն

Լրահոս
Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում Թույլատրելի՞ է արդյոք նման արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից. Ռուբեն Մելիքյան Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Երևանում և ևս 6 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանի կողմից ծայրահեղ դիրքորոշման պնդումը կհանգեցնի բանակցությունների դադարեցման․ Տիգրան Աբրահամյան Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ Հայաստանում վերջին երեք տարիներին սեյսմիկ ցնցումների քանակն աճել է Գիտե՞ք մեր իրականության ամենասարսափելի բաներն ինչերն են... Ավերիչ երկրաշարժից 31 տարի է անցել. Նիկոլ Փաշինյանը Սպիտակում է Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի հետ Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (տեսանյութ) Զելենսկին հստակ արդյունքի է սպասում Պուտինի հետ հանդիպումից «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Փաստ». Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. թվերն այլ բան են փաստում «168 ժամ». Մենք շարժվում ենք այն օրակարգով, որը տարիներ շարունակ ունենք. Ադրբեջանի հարցերով փորձագետ «Հրապարակ». Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ բանակցությունները «Հրապարակ». Ամանորին կծախսվի մոտ 10 անգամ շատ գումար, քան Տարոն Մարգարյանի օրոք «Փաստ». Փաշինյանն հասարակության դժգոհ շերտին վերագրում է «չուզողի սինդրոմ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 7 Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Արցախի ժողովրդավարական զարգացմամբ շահագրգռված պետք է լինենք բոլորս. Աշոտ Ղուլյան Ախալքալաքում նույնպես կլինեն ցույցեր Հայաստանի ՏԿԵ փոխնախարարը «դուխով» ելույթ է ունեցել Բաքվում. «Բազար» է սկսվել Ամանորի միջոցառումներին ծախսում են 30 վերելակի գումար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan