AM | RU
USD
EUR
RUB

Ի դեմս Հրայր Թովմասյանի ազատությունից զրկվելու է նաև Հայաստանի ամբողջական դատական իշխանությունը

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, FacebookՎարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի գործունեությունն ուսումնասիրած ցանկացած անձ հասկացել է, թե Քննչական կոմիտեի՝ Հրայր Թովմասյանի վերաբերյալ այսօր տարածած հաղորդագրությունն ինչի կամ ում էմոցիոնալ պոռթկման հետևանք էր։

Այսպես, Հրայր Թովմասյանի հորական տանիքի և վարորդի՝ հարկադիր կատարման ծառայությունում գրանցված լինելու վերաբերյալ ԱԱԾ երեկվա «բացահայտումը» էլ ավելի ամրապնդեց Հրայր Թովմասյանի իրապես սկզբունքային և ոչ կոռումպացված պաշտոնյաի համբավը։ Ավելին, Facebook-ում սկսվեց «սուրբ Հրայր» արշավը, որը չէր կարող չնկատել ամբողջ աշխատանքային օրը նույն Facebook-ում անցկացնող Նիկոլ Փաշինյանը:

Կասկած չունեմ, որ Սահմանադրական օրենքները կոպտորեն խախտող ՔԿ հաղորդագրության տարածման իրական պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա մերձավոր թիմը որոշել են տարածել նշված հաղորդագրությունը Հրայր Թովմասյանին պախարակելու և Facebook-ում տարածվող պոզիտիվ ալիքը մի կերպ կանգնեցնելու համար։

Արդյո՞ք նշված փորձը հաջողված էր։ Կարծում եմ՝ոչ։ Նույնիսկ ամենամոլի նիկոլականին արդեն ակնհայտ է ինչպես Հրայր Թովմասյանի ոչ կոռումպացված լինելը, այնպես էլ իրականացվող պրոցեսում իրավական ընթացակարգերի բացակայությունը:

Դրան զուգահեռ ակնհայտ է, որ մոտակա օրերին մեզ սպասվում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կալանավորումը։

Կալանավորում, որն իրական փորձություն է լինելու մեր իրավական համակարգի ներկայի և ապագայի համար։

Կալանավորում, երբ ազատությունից զրկվելու է ոչ թե մեկ անձ, այլ ամբողջական դատական իշխանությունը։

Կալանավորում, որի հետագա ելքից կախված է լինելու մեր պետության ու քաղաքացու ճակատագիրը։

Տարիներ առաջ ո՞վ կմտածեր, որ այս ամենն ինչ-որ փուլում կախված է լինելու լավ սահմանադրագետ և համեստ անձի համբավ ունեցող GTZ-ի Հրայրի կամքի տոկունությունից։ Ես որ հաստատ չէի մտածի:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
«Էրեբունի պլազա»-ում կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 33-ամյա տղամարդը ձերբակալվել է Այս տարի նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ. Նիկոլ Փաշինյան Զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով. Ահարոնյան Նարեկ Սամսոնյանը բացահայտում է հերյուրանքներ տարածող ֆեյքերի ֆաբրիկաները վարողներին. Տեսանյութ Ուսումնական տագնապ N զորամասում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է վնազասերծվում «Էրեբունի պլազայում» կրակ բացողը Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին (տեսանյութ) Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը «Էրեբունի պլազայում» կրակ բացողը պատանդ է վերցրել մի տղայի ու պահանջել Վիկտոր Սողոմոնյանին՝ մանրամասներ. ՈԻՂԻՂ Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ Տեսանյութ՝ որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված անձը կրակոցներ արձակում Ոստիկանապետի ԺՊ-ն բանակցում է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանապետի մեքենայով տարան կրակողին «Լուսավոր Հայաստան». Քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ) Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan