Վարդան Ոսկանյան. Թուրքիան չի կարողացել ամբողջությամբ իրականացնել իր ծրագիրը

Վարդան Ոսկանյան. Թուրքիան չի կարողացել ամբողջությամբ իրականացնել իր ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Իրանագետ Վարդան Ոսկանյանը չի կարծում, ոև Մերձավոր Արևելքում ուժերի խիստ փոփոխություն է նկատվում։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով քննարկմանն իրանագետն ասաց, որ Թուրքիան իր նախատեսած ծրագրի միայն 30 տոկոսին է կարողացել հասնել։ Վ. Ոսկանյանի խոսքով, Թուրքիան Սիրիա-թուրքական սահմանագծի ողջ հատվածով չի կարողացել վերահսողություն սահմանել, ինչին ձգտում էր։

««Միասնական անվտանգության» գոտի էր ուզում ստեղծել, ինչն այժմ չկա, Թուրքիան այդ սահմանագիծը չի վերահսկում ամբողջական, լոկալ մակարդակում է կարողացել լուծել իր խնդիրները»,- ասաց իրանագետը։

Վ. Ոսկանյանի խոսքով, այս տարածաշրջանում առանց Իրանի ոչ մի հարց չի կարող լուծվել, իրանցիները Սիրիայում ունեն բազմաթիվ լծակներ ազդելու իրավիճակի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում