AM | RU
USD
EUR
RUB

Եթե չլիներ ՍԴ-ի թնջուկը, դժվար թե Արա Բաբլոյանն ու Արսեն Բաբայանը մեղադրյալներ համարվեին

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Եթե Արա Բաբլոյանի ու Արսեն Բաբայանի գործում հանցավոր արարք չկա, ապա պետական մարմինները չպետք է պահի թելադրանքին տրվեն: Հետագայում նրանք են պատասխան տալու: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին և ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքին:

«Իրավական կողմով գործին չեմ տիրապետում, բայց համարյա վստահ կարող եմ ասել, որ այս ամենը չէր լինի, եթե չլիներ ՍԴ-ի թնջուկը: Եթե դա չլիներ, դժվար թե Արա Բաբլոյանն ու Արսեն Բաբայանը մեղադրյալներ համարվեին, և դատավարություն ընթանար: Ես հակված եմ կարծել, որ այս ամենն արվում է Հրայր Թովմասյանին խաղից հանելու նպատակով: Բոլորն էլ գիտեն, որ ոչ Արսեն Բաբայանն է հանցագործ, ոչ էլ առավել ևս Արա Բաբլոյանը»,- ասաց պատգամավորը:

Պետրոսյանի գնահատմամբ՝ հետագայում նրանց անմեղությունն ապացուցելու ռիսկ կա, ուստի պետական մարմիններին խորհուրդ տվեց՝ չտրվել պահի թելադրանքին: «Եթե իսկապես հանցավոր արարք կա, թող հետամուտ լինեն արարքի բացահայտմանը, սակայն եթե չկա, պետք է ձեռնպահ մնալ ավելորդ որոշումներից: Հետագայում նրանք են պատասխան տալու՝ եթե ոչ այս իշխանության, ապա հաջորդ իշխանության ժամանակ»,- նկատեց Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով: Դատավարական կարգավիճակի փոփոխության արդյունքում Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Լրահոս
Փրկարարները նկատել են հունվարի 24-ին օգնություն խնդրած արշավախմբի անդամներին Սա երկրի հեղինակության, երկրի պետականության խնդիրն է. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Գերմանիայում անհայտ անձը գնդակահարել է 6 մարդու Հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. Տոնոյան Երկիր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է անցնելու Չինաստանի իշխանությունները 1230 բժիշկ են ուղարկել Ուհան Հրապարակվել է Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքները ցուցադրող ևս մի տեսանյութ (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը` 1015-ի (լուսանկարներ, տեսանյութ) ՍԴ նախագահին հրաժարական պարտադրելը, որովհետև նախկին իշխանության մաս է կազմել, մարդկային ստորություն է Փրկարարները վերսկսել են ռուս զբոսաշրջիկներից բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքը Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 9 բալանոց երկրաշարժ Թուրքիայում «Հրապարակ». Վերջին բաստիոնը «Ժողովուրդ». Ինչ է քննարկել ԱԳ նախարարը ԱԺ ԵԽԽՎ, Եվրանեսթ և ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունների անդամների հետ «Փաստ». Նոր նախագիծ՝ ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորության հետ կապված «Ժողովուրդ». «էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժած անձն իր տարօրինակ բացատրություններ է տվել «Հրապարակ». Երևանի ավագանու ընդդիմությունը որոշել է հիմնովին զբաղվել «Հին Երևան» պրոյեկտով «Փաստ». Որքա՞նով է աճել ՀՀ պետական պարտք «Հրապարակ». Ո՞վ կդիմավորի Փաշինյանին Կապանում «168 ժամ». Նիկոլը սկսեց ընդդիմության կազմավորումը «Փաստ». Աշխատող ուսանողների ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկով. ո՞ր մասնագիտություններին կտրվի առաջնահերություն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 25 Չինաստանում կորոնավիրուսով վարակված մեկ անձ բուժվել է Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել 2 օրում 36.000 սիրիացի է մոտեցել Թուրքիայի սահմանին Լուսնի վրա կյա՞նք է եղել. արտասովոր ուսումնասիրություն Էյֆելյան աշտարակը փակ է Նաջարյանը փոշմանե՞լ է, թե վախենում է. Էդուարդ Շարմազանով Այս իշխանությունն արդեն տապալված է. քաղաքագետ Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Ինչպես է Պուտինը գետնից վերցնում պաղեստինցի զինվորի գլխարկը և դնում նրա գլխին (Տեսանյութ) Հոթ Տուրս զբոսաշրջային ընկերությունը բացել է նոր գրասենյակ Զինվորական երդման հանդիսավոր արարողություն Ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը Մահացել է հայտնի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը Կամո Վարդանյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի տեղակալ Արցախում 2 զինծառայողի վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Ատելություն ու կեղծիք տարածող Youtube-յան ալիքները Նիկոլ Փաշինյանի աջակիցներին է պատկանում. «Մեդիա պաշտպան»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan