AM | RU
USD
EUR
RUB

Կբարձրացվի Արսեն Բաբայանի կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց քննարկելու հարց. ՄԻՊ

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբանի բողոքների ուսումնասիրության և ազատությունից զրկման վայրում Ա.Բաբայանի հետ առանձնազրույցների արդյունքներով արձանագրում է՝

1) Արսեն Բաբայանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ է ներկայացրել Ա.Բաբայանի իրավունքների պաշտպանության հարցով ինչպես նրա ձերբակալման հաջորդ օրը, այնպես էլ կալանավորումից հետո: Փաստաբանը Պաշտպանին է ներկայացրել իր պնդումները հիմնավորող փաստաթղթեր:

Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչը ս.թ. հոկտեմբերի 22-ին Արսեն Բաբայանի հետ առանձնազրույց է ունեցել Ոստիկանության Ձերբակալվածներին պահելու վայրում: Ս.թ. հոկտեմբերի 25-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում Արսեն Բաբայանի հետ առանձնազրույց է ունեցել նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որի ընթացքում քննարկվել են նրա անձնական ազատության, արդար դատաքննության և մի շարք այլ իրավունքներին առնվող հարցեր:

Արսեն Բաբայանն իր հետ առանձնազրույցներում Ոստիկանության կամ քրեակատարողական ծառայողներին վերաբերող բողոք կամ դժգոհություն չի ներկայացրել:

2) Մարդու իրավունքների պաշտպանին այս պահի դրությամբ ներկայացված են պնդումներ այն մասին, որ Արսեն Բաբայանին ազատությունից զրկելը նրա ձերբակալումով ի սկզբանե է եղել անիրավաչափ՝ հաշվի առնելով այն, որ արարքը, որի կատարումը մեղսագրվել է նրան, եղել է նախատեսված Քրեական օրենսգրքի այն հոդվածով, որի վրա տարածվում է 2018 թվականի համաներման մասին օրենքը և գործի քննության վերջում դատարանի կողմից անգամ դատապարտման դեպքում նա չի կարող որևէ պարագայում ենթարկվել ազատազրկման: Դրանից բացի, ըստ փաստաբանի՝ անհիմն է Արսեն Բաբայանին ձերբակալելիս քննիչը պատճառաբանությունն այն մասին, որ նա կարող է դիմել փախուստի:

Արսեն Բաբայանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բողոքով նշել է, որ թեև դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել նրա ձերբակալումը, իր բողոքի քննարկումը հետաձգել է՝ հատուկ հնարավորություն տալով վարույթն իրականացնող մարմնին Ա.Բաբայանին մեղադրյալ ներգրավել Քրեական օրենսգրքի նաև այլ հոդվածով և դատարան ներկայացնել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն: Այդ միջնորդության քննարկումը դատարանն իրականացրել է Ա.Բաբայանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իր բողոքի հետ միասին:

Արդյունքում, փաստաբանի պնդմամբ, դատարանը բավարարել է Արսեն Բաբայանին կալանավորելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածը հիմնավորող փաստական տվյալների և Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում: Ըստ փաստաբանի՝ դատարանը մերժել է այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին իր խնդրանքը՝ հաշվի չառնելով Ա.Բաբայանի խնամքին երկու անչափահաս երեխաների առկայությունը և այլն:

3) Արսեն Բաբայանի փաստաբանի բարձրացրած մյուս հարցը վերաբերում է արտաքին աշխարհի հետ կապից Ա.Բաբայանին զրկելուն: Ըստ փաստաբանի՝ քննիչի անհիմն որոշմամբ Ա.Բաբայանին արգելվել է նաև որևէ տեսակցություն կամ հեռախոսային խոսակցություն ընտանիքի անդամների հետ:

Այս հարցն իր հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացրել է նաև Արսեն Բաբայանը:

4) Հիմք ընդունելով Արսեն Բաբայանի իրավունքների վերաբերյալ վերը նկարագրված պնդումները և ղեկավարվելով օրենքի պահանջով՝ Մարդու իրավունքների պաշտպանը լրացուցիչ պարզաբանումներ կպահանջի քրեական հետապնդման մարմնից նշվածի վերաբերյալ:

Դրանից բացի, հաշվի առնելով Ա.Բաբայանի ներկայացված տվյալները և Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված փաստաբանի բողոքներն ու պահանջը՝ քրեական հետապնդման մարմնին ուղղված գրությամբ կբարձրացվի կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց քննարկելու հարց և հարց այն մասին՝ արդյոք քննարկվել է այդպիսի հնարավորություն:

Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցում հաշվի է առնում միջազգային հիմնարար սկզբունքն այն մասին, որ կալանքն առավելագույնն է միջամտում մարդու անձնական ազատության իրավունքին, այն պետք է լինի ծայրահեղ միջոց և անհատական մոտեցմամբ կիրառվի բացառապես այն պայմաններում, երբ առկա են դրա համար պահանջվող իրավաչափության պայմաններն ու հիմքերը, ինչպես նաև եթե մյուս խափանման միջոցներով հնարավոր չէ ապահովել անձի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում:

Ինչ վերաբերում է Արսեն Բաբայանի ձերբակալման հարցին, ապա այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ տարածել է հրապարակային հայտարարություն ս.թ. հոկտեմբերի 22-ին:

Ցանկացած, հատկապես՝ առաջին անգամ կալանվորված անձի կարևորագույն իրավունքներից է ընտանիքի հետ կապի պահպանումը և այդ կապից զրկելու որևէ չհիմնավորված դեպքի բացառումը՝ հաշվի առնելով այս իրավունքի միջազգայնորեն ճանաչված երաշխիքները: Ուստի, քրեական հետապնդման մարմնին ուղղված գրությամբ նաև կպահանջվեն հիմնավորումներ Արսեն Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցությունները ընտանիքի անդամների հետ արգելելու առնչությամբ և կառաջարկվի քննարկել վերջիններիս հետ սահմանված արգելքը վերացնելու հարց՝ նման անհրաժեշտության բացակայության պարագայում:

Լրահոս
Ուսումնական տագնապ N զորամասում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է վնազասերծվում «Էրեբունի պլազայում» կրակ բացողը Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին (տեսանյութ) Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը «Էրեբունի պլազայում» կրակ բացողը պատանդ է վերցրել մի տղայի ու պահանջել Վիկտոր Սողոմոնյանին՝ մանրամասներ. ՈԻՂԻՂ Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ Տեսանյութ՝ որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված անձը կրակոցներ արձակում Ոստիկանապետի ԺՊ-ն բանակցում է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանապետի մեքենայով տարան կրակողին «Լուսավոր Հայաստան». Քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ) Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց Չինաստանը կորոնավիրուսի համաճարակի էպիկենտրոն համարվող Ուհանի 11 մլն բնակչի արգելել է լքել քաղաքը Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը Առաջարկում եմ Փաշինյանը, իր այս թիմով ու այս գույներով շրջի Հայաստանի գյուղերով, բայց հանկարծ Շուռնուխ չմտնեք Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եթե պետք է, հելնենք, վիճենք, ծեծենք իրար, պրոբլեմ չկա... Սասուն Միքայելյան Կադիրովը՝ «մահվան խմբեր» ստեղծող «ուռոդների» վերաբերյալ Պուտինի հայտարարության մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan