AM | RU
USD
EUR
RUB

Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական է և հակասում է գործառութային անձեռնմխելիության սկզբունքին

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Հատուկ քննչական ծառայության /ՀՔԾ/ կողմից «Սահմանադրական դատարանի լիազորությունները յուրացնելու» առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված դատավարական և նյութական խախտումները բազմաթիվ և տարաբնույթ են: Վարույթ իրականացնող մարմնի և դատարանի կողմից թույլ տրված սխալների նման առատության պայմաններում առանձնակի է նաև ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հակասահմանադրականությունը:

Այսպես՝ ՀՔԾ կողմից տարածված հաղորդագրությունների համաձայն՝ Արա Բաբլոյանին վերագրվող հանրորեն վտանգավոր գործողության կարևորագույն տարր է հանդիսանում է 2002 թվականին ընդունված «Ազգայն ժողովի կանոնակարգ» օրենքով նախատեսված պայմանների դիտավորյալ շրջանցումը: Եվ դա այն դեպքում, երբ խնդրո առարկա հարցի վերաբերյալ բոլոր հայտարարությունները տարածելիս և արձանագրությունները կազմելիս Արա Բաբլոյանը ղեկավարվել է ոչ թե նշված իրավական ակտով, այլ` 2016 թվականին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:

Բացի այն, որ Արա Բաբլոյանն իրավացի է, քանի որ նշված իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է 2016 թվականին ընդունված «Ազգայն ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը, ոչ թե 2002 թվականին ընդունված նորմատիվ իրավական ակտը /ինչն իմ մեկնաբանությունը չէ, այլ սևը սպիտակի վրա արձանագրված փաստ/,ՆԱԵՎ, Արա Բաբլոյանը որպես իրավակիրառ սուբյեկտ որոշել է նշված հարաբերություն նկատմամբ կիրառել 2016 թվականին ընդունված սահմանադրական օրենքը:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի 1-ին մասի՝ պատգամավորն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար:
Նշված նորմից բխում է, որ ինչպես քվեարկության, այնպես էլ՝ պատգամավորի կողմից իր սահմանադրաիրավական կարգավիճակից բխող որևէ կարծիքի համար պատգամավորը, այդ թվում՝ Ազգային ժողովի նախագահը երբևէ չի կարող ենթարկվել պատասխանատվության:

Եթե Արա Բաբլոյանի կարծիքով նշված իրավահարաբերություն նկատմամբ կիրառելի էր 2016 թ. ընդունված սահմանադրական օրենքը, ապա գործառութային անձեռնամխելիության ուժով նա չի կարող որևէ քրեական գործի շրջանակներում ենթարկվել քրեական հետապնդման իր կիրառած ակտի փոխարեն որևէ այլ իրավական ակտ կիրառելու, որևէ այլ իրավական ակտի պայմանները խախտելու կամ շրջանցելու փորձի համար:

Հետևաբար՝ Արա Բաբլոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը պետք է շուտափույթ վերացվի՝ վերականգնելով սահմանադրականությունը:

Հ. Գ. Արսեն Բաբայանը քաղբանտարկյալ է և պետք է ազատ արձակվի:

Գոհար ՄԵԼՈՅԱՆ

Լրահոս
Նավթի գները շարունակում են նվազել՝ Չինաստանից ստացվող լուրերի ֆոնին Նոր մահացու կորոնավիրուսը ներթափանցել է ևս երկու երկիր Էլիզաբեթ Երկրորդը ստորագրել է Brexit-ի պայմանների մասին օրինագիծը Ես պատրաստ եմ ձեզ լսել, իսկ դու՞ք Պուտինը հանդես է եկել կարևոր առաջարկությամբ «Էրեբունի պլազա»-ում կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 33-ամյա տղամարդը ձերբակալվել է Այս տարի նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ. Նիկոլ Փաշինյան Զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով. Ահարոնյան Նարեկ Սամսոնյանը բացահայտում է հերյուրանքներ տարածող ֆեյքերի ֆաբրիկաները վարողներին. Տեսանյութ Ուսումնական տագնապ N զորամասում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է վնազասերծվում «Էրեբունի պլազայում» կրակ բացողը Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին (տեսանյութ) Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը «Էրեբունի պլազայում» կրակ բացողը պատանդ է վերցրել մի տղայի ու պահանջել Վիկտոր Սողոմոնյանին՝ մանրամասներ. ՈԻՂԻՂ Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ Տեսանյութ՝ որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված անձը կրակոցներ արձակում Ոստիկանապետի ԺՊ-ն բանակցում է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանապետի մեքենայով տարան կրակողին «Լուսավոր Հայաստան». Քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan