AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանի իշխանությունը չի պատկերացնում սպառնալիքների այն ծավալը, որ գոյացել է մեր տարածաշրջանում. Քաղաքագետ

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 168.am: «Զոհրաբ Մնացականյանը, ըստ էության, չկարողացավ BBC-ին տրամաբանորեն հասկացնել, թե ինչ ենք ուզում մենք ի վերջո Արցախի հարցում»,- «168TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ընդգծելով, որ Մնացականյանի պատասխանները ոչ թե դիվանագիտական էին, այլ՝ խուսափողական:

«Մեր դիվանագիտական շահը սպասարկող գլխավոր անձնավորությունը չի կարողանում ճնշումների դիմանալ, հարվածներ պահել, այսինքն՝ մի քիչ կոպիտ տոնով լրագրողը հարց է տալիս, Զոհրաբ Մնացականյանը խառնվում է իրար»,- ասաց նա՝ ընդգծելով՝ եթե Մնացականյանը չի կարողանում հակադարձել լրագրողներին, ապա ինչպե՞ս է հակադարձելու հակառակ կողմի արտգործնախարարին կամ գերտերությունների պաշտոնյաներին:


Հարցին, երբ ասվում է՝ որ «ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ժողովուրդների համար», իր համար պա՞րզ է՝ որն է այդ լուծումը, քաղաքագետը պատասխանեց. «Դա դեմագոգիա է, բոլորս հասկանում ենք, որ նման լուծում չկա: Չկա հստակ մշակված քաղաքականություն, թե ոնց ենք պատկերացնում արցախյան հարցում մեր մոտեցումները, մեր քաղաքականությունը: Դրա համար անընդհատ հակասություններ են լինում»:

Ադրբեջանից հնչող թուրք-ադրբեջանական սպառնալիքների ֆոնին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի 2020թ. պաշտպանական բյուջեն 20,9 տոկոսով ավելի է նախորդ տարվանից, և արդեն հաշվարկները կան, որ հաջորդ տարի հակառակորդի բյուջեն նախատեսվում է հասցնել 2.27 մլրդ դոլարի, մերը՝ ըստ էության, բացարձակ չի աճում: Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ սա ի՞նչ վտանգներ է պարունակում իր մեջ:

«Ադրբեջանի ռազմական բյուջեն միշտ է ավելի մեծ եղել, ավելին՝ կար ժամանակ, երբ Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասար էր Հայաստանի ողջ բյուջեին, և դրանով ադրբեջանցիները երկար ժամանակ ոգևորված փորձում էին մեզ պարտադրել զիջողականություն բանակցային գործընթացի մեջ՝ ասելով, որ՝ մեր բյուջեն մեծ է, ամեն պահի կարող ենք զենքի ուժով այդ խնդիրը լուծել: Բայց ապրիլյան պատերազմին մենք տեսանք, որ դրանք հաղթաթուղթ չեղան: Բոլոր այդ թեզերը հենց նույն ապրիլյան պատերազմի ժամանակ ջախջախվեցին:

Հակամարտության էությունն ու բովանդակությունը, ամեն ինչ խոսում է այն մասին, որ միայն գումարով չէ, որ հարցերը լուծվում են: Բայց հույսը թողնել նրան, որ մինչև հիմա հնարավոր է եղել, ապագայում էլ է այդպես լինելու, իհարկե չի կարելի:

Մեր քաղաքական իշխանությունը, ըստ էության, չի պատկերացնում սպառնալիքների այն ծավալը, որ գոյացել է մեր տարածաշրջանում, և հարցը միայն Ադրբեջանի ռազմական պոտենցիալը չէ: Հարցն այն է, որ Թուրքիան արդեն կարողանում է պայմանավորվածություններ ձեռք բերել և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի, և՛ ՌԴ-ի հետ, իրենց քաղաքական շահը կարողանում են առաջ տանել՝ անգամ դա հակադրելով ԱՄՆ շահին: Մենք դա տեսանք Սիրիայում, սա լուրջ խնդիր է»,- պարզաբանեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ Հայաստանի անվտանգային միջավայրն էականորեն փոխվել է:

«Եթե դու չես արձագանքում այդ փոփոխություններին, եթե հավելյալ միջոցներ չես ներդնում, որպեսզի կարողանաս ֆիզիկական անվտանգություն ապահովել, և եթե դու դրա մասին չես էլ մտածում (իսկ մենք տեսնում ենք, որ իշխանությունը դրա մասին չի էլ մտածում, ամեն ինչ թողնվել է մի քանի մարդու ուսերին և եղած ռեսուրսներով խնդիրները լուծելու հնարավորությանը), ապա ողբերգությունը հեռու չէ»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ ռուս-թուրքական մերձեցումը Սիրիայում, Թուրքիայի վերնախավից հնչող հայտարարությունները ինչ-որ կերպ կարո՞ղ են անդրադառնալ արցախյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա:

«Ես վստահ եմ, ուշ թե շուտ Թուրքիան իր հայացքն ուղղելու է դեպի Հարավային Կովկաս: Թուրքիան հիմա Սիրիայում կարողանում է ստեղծել իր համար անհրաժեշտ անվտանգության գոտին, և դրանով անջրպետ կառաջանա Թուրքիայի և Սիրիայի քրդերի միջև: Եվ երբ չեզոքացվում են հնարավոր ռիսկերն այդ ուղղությամբ, բնականաբար, հաջորդ քայլը, որ անելու է Թուրքիայի իշխանությունը, մեր տարածաշրջանին նայելն է»,- ի պատասխան՝ ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ չպետք է հույսը դնել նրա վրա, որ Ռուսաստանը միշտ դեմ է լինելու այս տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացմանը:

Մանրամասները՝ «168 TV»-ի տեսանյութում

 

Լրահոս
Չինաստանի իշխանությունները 1230 բժիշկ են ուղարկել Ուհան Հրապարակվել է Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքները ցուցադրող ևս մի տեսանյութ (տեսանյութ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ Հնդկաստանում 11 մարդ մեկուսացվել է՝ կորոնավիրուսի ախտանիշով Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը` 1015-ի (լուսանկարներ, տեսանյութ) ՍԴ նախագահին հրաժարական պարտադրելը, որովհետև նախկին իշխանության մաս է կազմել, մարդկային ստորություն է Փրկարարները վերսկսել են ռուս զբոսաշրջիկներից բաղկացած արշավախմբի որոնողական աշխատանքը Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 9 բալանոց երկրաշարժ Թուրքիայում «Հրապարակ». Վերջին բաստիոնը «Ժողովուրդ». Ինչ է քննարկել ԱԳ նախարարը ԱԺ ԵԽԽՎ, Եվրանեսթ և ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակությունների անդամների հետ «Փաստ». Նոր նախագիծ՝ ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորության հետ կապված «Ժողովուրդ». «էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժած անձն իր տարօրինակ բացատրություններ է տվել «Հրապարակ». Երևանի ավագանու ընդդիմությունը որոշել է հիմնովին զբաղվել «Հին Երևան» պրոյեկտով «Փաստ». Որքա՞նով է աճել ՀՀ պետական պարտք «Հրապարակ». Ո՞վ կդիմավորի Փաշինյանին Կապանում «168 ժամ». Նիկոլը սկսեց ընդդիմության կազմավորումը «Փաստ». Աշխատող ուսանողների ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկով. ո՞ր մասնագիտություններին կտրվի առաջնահերություն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 25 Չինաստանում կորոնավիրուսով վարակված մեկ անձ բուժվել է Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել 2 օրում 36.000 սիրիացի է մոտեցել Թուրքիայի սահմանին Լուսնի վրա կյա՞նք է եղել. արտասովոր ուսումնասիրություն Էյֆելյան աշտարակը փակ է Նաջարյանը փոշմանե՞լ է, թե վախենում է. Էդուարդ Շարմազանով Այս իշխանությունն արդեն տապալված է. քաղաքագետ Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Ինչպես է Պուտինը գետնից վերցնում պաղեստինցի զինվորի գլխարկը և դնում նրա գլխին (Տեսանյութ) Հոթ Տուրս զբոսաշրջային ընկերությունը բացել է նոր գրասենյակ Զինվորական երդման հանդիսավոր արարողություն Ստեղծվել է Բալթյան երկրների հայոց թեմը Մահացել է հայտնի ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը Կամո Վարդանյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի տեղակալ Արցախում 2 զինծառայողի վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Ատելություն ու կեղծիք տարածող Youtube-յան ալիքները Նիկոլ Փաշինյանի աջակիցներին է պատկանում. «Մեդիա պաշտպան» ՍԴ գործող կազմից ազատվելն իշխանության թիվ մեկ քաղաքական օրախնդիրն է. Ռոբերտ Հայրապետյան ԱԺ-ն նիստ է գումարել. ՈՒՂԻՂ Վլադիմիր Պուտինը նոր օգնականներ ունի Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցից հերքում պահանջելուց հետո փորձել են կոտրել Վանեցյանի փաստաբանի էլեկտրոնային փոստը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan