AM | RU
USD
EUR
RUB

Դավիթ Սանասարյանի պնդմամբ՝ Արսեն Թորոսյանը պաշտպանում էր Սամվել Ալեքսանյանի և Դոն Պիպոյի շահերը

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այնքան էլ անկեղծ ու ազնիվ չէ իր մոտեցումներում: Նա ակտիվորեն պաշտպանում էր Սամվել Ալեքսանյանի և Դոն Պիպոյի շահերը: Այս մասին Factor.am-ին տված հարցազրույցում ասել է Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները դադարեցված ղեկավար Դավիթ Սանասարյանը:

«Նույն դիալիզի պարագայում Թորոսյանը հստակ դիրքորոշում ուներ։ Դոն Պիպոյի քրոջ որդուն և Սամվել Ալեքսանյանին է պատկանում դիալիզի շուկայի 84%-ը, այսինքն՝ պատկանում է այս երկու հեղինակություն ունեցող անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին։ Արսեն Թորոսյանը ակտիվորեն պաշտպանում էր նրանց շահը։ Ես սկզբից կարծում էի, որ Արսեն Թորոսյանը զուտ պացիենտների մասին է մտածում, բայց այդ պարագայում մենք ունենք այլ հիվանդանոցներ, որոնք հենց տվյալ կազմակերպություններից չեն օգտվում, ինչը ենթադրում է, որ Արսեն Թորոսյանն այնքան էլ անկեղծ ու ազնիվ չէ իր մոտեցումներում։ Չգիտեմ՝ իր շահը որն է։ Մեր գրագրության մեջ շատ հստակ երևում է, որ Թորոսյան Արսենն ասում է՝ իմ աշխատողներին պատկանող կազմակերպությունն է, և ես իրեն պատասխանում եմ, որ չգիտեմ ինչ կազմակերպության մասին է, բայց օրինականության խնդիր գոյություն ունի։ Ես սպասում եմ՝ երբևէ Արսեն Թորոսյանը գալու է դատարան՝ ես շատ կոնկրետ հարցեր ունեմ Արսեն Թորոսյանին։ Մեր նամակագրությունը ընդունվեց որպես փաստ», - անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին ասաց Սանասարյանը։

Ըստ Սանասարյանի, իր դեմ հետապնդման որոշումը կայացվել է Ֆուտբոլի ֆեդերացիայում, ինչը չի նշանակում հենց ֆեդերացիայի տարածքում։

«Իմ դեմ հետապնդումը տեղի է ունեցել Վանեցյան-Թորոսյան համագործակցության արդյունքում։ Արսեն Թորոսյանը այլ մոտիվներ կարող էր նաև ունենալ, որովհետև ՊՎԾ-ն պլանավորել էր, և ես իրեն տեղեկացրել էի, որ մենք շատ ակտիվորեն ուսումնասիրելու ենք առողջապահության նախարարության և նրա ենթակա մարմինների ֆինանսական հոսքերը, օրինականությունը, արդյունավետությունը և այլն։ Սա կարող էր Թորոսյանի համար խոչընդոտ հանդիսանալ», - ասել է նա։

Լրահոս
Ո՞վ է ցուցարար Գոռ Սարգսյանը Բակո Սահակյանն Արայիկ Գրիգորյանին նշանակել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Բանակին աջակցելու համար Բակո Սահակյանը պարգևատրել է մի խումբ անձանց Ռուստամյան. 90-ականների կոսմոպոլիտիզմն է, գումարած աղանդավորությունն ու այլասերվածության քարոզը Քաղաքական դաշտում բարձր լարումը կավարտվի, երբ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով ոչ թե վարչապետ ունենանք, այլ՝ դատապարտյալ.Նարեկ Սամսոնյան Սերժ Սարգսյանը չէր հայտարարել, որ պատրաստ է հանձնել շրջաններ. Արտակ Զաքարյան Արցախի հարցում Փաշինյանն էլ ի՞նչ պետք է զիջի, որ Լևոն Տեր-Պետրոսյանից շատ զիջի. Հրանտ Մարգարյան (Տեսանյութ) Ակնկալում ենք, որ կնախաձեռնեք ԿԳՄՍ նախարարի պաշտոնանկության գործընթացը․ ՀՅԴ ՀԵՄ-ը դիմել է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին Իշխանությունների իրարամերժ հայտարարությունների միջոցով բանակցային գործընթացը տարվել է փակուղի. Շահնազարյան Կոռուպցիան այլևս ոչ թե իրական երևույթ է, այլ տեռորի միջոց. Հրանտ Մարգարյան Արա Վարդանյանն ազատ չարձակվեց կալանքից Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ Արա Վարդանյանն ազատ արձակվեց կալանքից Պրոբացիայի ծառայությունը նոր պետ ունի Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է աշխատանքից Տպավորություն է, որ մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, ազատ ապրենք». Վազգեն Մանուկյան (Տեսանյութ) «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքը՝ ուղիղ Պայթյուն՝ Արագածոտնի մարզի Կարին գյուղի տներից մեկում. 13-ամյա երեխա է հոսպիտալացվել «Հրապարակ». Ի՞նչ է կատարվում «Իմ քայլում». նախորդ օրը քաշքշոց էր, հաջորդ օրը ԱԺ նախագահին վերաբերող օրինագիծը տապալվեց «Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը «Իրատես». Փա­շի­նյա­նի սխալ­նե­րը ծանր կա­ցու­թյան մեջ են դրել սե­փա­կան թի­մակից­նե­րին «Ժողովուրդ». ՊՎԾ-ն մտավ Եղեգնաձոր. քաղաքապետարանում ստուգումներ կանցկացվեն «Հրապարակ». Մնացել են 3 հոգի, որոնց ձերբակալությունը կարող է խլացնել հանրային դժգոհությունը՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան «Իրատես». ԼԳԲՏ միջազգային ֆորումին մասնակցել են նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ «Փաստ». Երբ կբարձրանա գազի գինը. մի փոքր նրբություն կա «Իրատես». Փաշինյանը բացահայտում է իր իրական դեմքը «Փաստ». Սատանայի հետ համագործակցության և ատելության մթնոլորտի մասին «Ժողովուրդ». Այս տարի գյու­ղացիներին չեն տրամադրվել վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն «Փաստ». Պոպուլիստ գործիչները որքան արագ են հայտնվում երկրի ղեկին, այնքան արագ էլ հեռանում են «Իրատես». Փաշինյանը կրկին սպառնում է «պառկըցնել» ասֆալտին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 15 Թավշյա ձմեռ պապիկը երևի լապշայա նվիրելու իր «թոռնիկներին» Ռուս պատգամավորը Նժդեհի հուշատախտակի պղծումը «խայտառակություն» է անվանել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունը «Ադեկվադ» միաբանությունը համարում է բանսարկություն Թուրքիան ընդունել է ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկը Օր օրի ավելանում են մեզ աջակցողները՝ մշակույթի գործիչներ, դասախոսներ (տեսանյութ) Ռուսաստանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի հայերին Մշակույթի ոլորտի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել Ինչո՞ւ վերցնել նոր վարկ, եթե կարելի է թալանված գումարներով լցնել բյուջեն, թե՞ թալան, այնուամենայնիվ, չկար. փորձագետ Վարչապետ մանիպուլացնում է հարցի էությունը. Իշխան Սաղաթելյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan