2020 թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված է 4,9 տոկոս տնտեսական աճը. Ա. Ջանջուղազյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: 2020 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախագծի հիմքում դրված է 4,9 տոկոս տնտեսական աճ։ Ըստ նրա` այս ցուցանիշը թույլ է տալիս ունենալ կառավարելի ռիսկեր։
«Ենթադրվում է, որ առաջիկա ժամանակահատվածում միջին գնաճը կգտնվի 3 տոկոսի շուրջ, իսկ ՀՆԱ-ի դեֆիլյատորը` 3 տոկոսի շուրջ, այստեղ էական տատանումներ չենք նախատեսում»,-ասաց Ատոմ Զանջուղազյանը:
Նախարարի խոսքով` 2020 թ. ակնկալվում է 10,9 տոկոս արտահանման աճի և 6,8 տոկոս ներմուծման աճի ցուցանիշներ:
«Հարկային եկամուտների մասով կանխատեսում ենք 1 տրիլիոն 602 մլրդ դրամի չափով մուտք, որը 0,3 տոկոսային կետով բարելավում է, ինչ վերաբերում է ծախսերին, ապա սպասվող 24,5 ՀՆԱ-ի ծախսերի համեմատությամբ 26,5 տոկոս ենք ակնկալում ունենալ 2020-ին»,-ասաց նախարարը:
«Արտաքին աղբյուրներից ներգրավվող բոլոր միջոցների պատկերը հետևյալն է` վարկային միջոցները` 204 մլրդ դրամ, դրամաշնորհային միջոցները`34 մլր դրամ»,-ասաց Զանջուղազյանը:
Պետական պարտքի ցուցանիշներին անդրադառնալով՝ նախարարն ասաց, որ ակնկալվում է կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցության միջակայքում 50 տոկոս պարտքի ցուցանիշ: «Բացարձակ թվով այն ակնկալվում է, որ կլինի 7,3 միլիարդ դրամ»,-ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում