Արցախը պատկանում է Հայաստանին. ԱՄՆ-ում Պոզները պատասխանել է ադրբեջանցի լրագրողին

Արցախը պատկանում է Հայաստանին. ԱՄՆ-ում Պոզները պատասխանել է ադրբեջանցի լրագրողին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Վլադիմիր Պոզները Կալիֆորնիայում իր ելույթի ժամանակ անպատասխան չի թողել ադրբեջանցի լրագրողի դիտարկումը, ում դուր չեն եկել լրագրողի հայամետ հայտարարությունները: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Երբ ադրբեջանցի լրագրողը հայտարարել է, որ աշխարհում որևէ երկիր չի ճանաչում անկախ Արցախին, Պոզներն ասել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պաշտոնապես ճանաչված տարածքն է:

Ավելի վաղ Պոզները հայտարարել էր, որ ցանկանում է մեկնել Արցախ ու ասել, որ այս հարցում իր սիրտը հայկական կողմում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում