Ազգային պարերի մասին ֆիլմի համար փող չունեին, սակայն սեռափոխված մարդու մասին ֆիլմը հովանավորում են. Անդրանիկ սարկավագ Մանուկյան

Ազգային պարերի մասին ֆիլմի համար փող չունեին, սակայն սեռափոխված մարդու մասին ֆիլմը հովանավորում են. Անդրանիկ սարկավագ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Եթե մարդն իր սեռը փոխում է, ինձ համար այդտեղ այլևս մարդ հասկացություն չկա: Նա մեղքի մեջ հայտնված արարած է, իսկ ով իրեն նպաստում կամ օժանդակում է, որ այդպիսի քայլերի դիմի ու մեղքի մեջ ընկնի, ուրեմն հանցանք է գործում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը՝ անդրադառնալով ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմին:

Հիշեցնենք, որ Ռեժիսոր Իննա Սահակյանը ծանրորդ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:

«Եթե Ազգային կինոկենտրոնն այդպիսի նախաձեռնություն է ընտրել, կարող եմ ասել, որ այն մարդը, որն իր սեռը փոխում է, այդքան մեղավոր չէ, քանի որ հիվանդ է, իսկ այն մարդիկ, որոնք օժանդակում են, ավելի մեծ մեղք են գործում: Փոխանակ այդ մարդուն հարց տան՝ ինչու ես սեռդ փոխում, վերջիվերջո Աստված մարդուն էգ և արու է արարել բազմանալու և կյանքը շարունակելու համար: Ավետարանն ասում է՝ հիվանդներին բժիշկներ են հարկավոր, ուզում եմ հասկանալ, այդ բժիշկները, որոնք օժանդակել են, բժիշկ կոչվել են մարդուն փչացնելո՞ւ, թե՞ մարդուն մեղքի տակ դնելու համար:

Սարկավագի խոսքով՝ ֆիլմի համար գումար հատկացնողները, որ նպաստում են պրոպագանդային, ընդլայնում են իրենց միջավայրը, քանի որ միգուցե իրենք էլ են թաքնված «այդպիսի» մարդիկ:

«Մելինե Դալուզյանը հասել է իր նպատակին, որովհետև իր նմանները կան: Ասում են՝ «նմանն զնմանին կնմանե»: Ուրեմն մեր նախարարությունը, մեր Կինոկենտրոնը, մեր պետական այրերը պետք է հասկանան, թե որն է բարին և որը չարը, հատկապես, երբ մարդը հանցանք է գործում: Այս մարդիկ հետ են մնացել նորմալ մարդկային կյանքից»,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը նշեց նաև, որ Ազգային կինոկենտրոնը չպետք է նպաստեր դրան: Նրա խոսքով՝ եթե Կինոկենտրոնը նպաստում է, ուրեմն ինքն այդտեղից սպասելիքներ ունի:

«2009 թվականին, երբ ես Արևմտյան Հայաստանում 26 հոգով արյան գնով ազգային պարեր էի նկարում, բերեցի, որ Կինոկենտրոնը օգներ ֆիլմն ավարտին հասցնեինք, պատասխանեցին, որ փող չունեն: Ասացին, որ այնքան արխիվներ ունեն և այնքան գործեր, որ դրանց ծախսերը պիտի հոգան: Իսկ այժմ, որ այս հարցն են բարձրացրել, գումար ունեն, տրամադրում են, դրա համար էլ եմ շատ ցավում: Այս ամենը շատ ամոթ է»,- ասաց Անդրանիկ Մանուկյանը:

Նա նաև ասաց, որ պետական այրերին ձեռնտու է ֆիլմը ֆինանսավորելը, քանի որ իրենք իրենց համար բարենպաստ միջավայր են ստեղծում, որ ապրեն իրենց ուզած կյանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում