AM | RU
USD
EUR
RUB

Ոչ մի հույս չունեմ, որ ՀՀ-ում այս գործն օրինական լուծում կստանա. Պաշտպանը՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Pastinfo.am: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու դատարանի որոշումը կբողոքարկվի՝ սահմանված ժամկետներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանի պաշտպանական թիմի անդամ Լուսինե Սահակյանը։

«Բողոքը շուտ կբերենք, թե ուշ կբերենք, միևնույնն է՝ նյութերը կուղարկվեն Վերաքննիչ դատարան 10-օրյա ժամկետը լրանալուց հետո։ Մենք այդ ժամկետներում կներկայացնեն բողոքը»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են նաև ՄԻԵԴ դիմել՝ Լուսինե Սահակյանը դրական պատասխանեց։

«Ես ոչ մի հույս չունեմ, որ ՀՀ-ում այս գործն օրինական լուծում կստանա։ Կան դատավորներ, որոնք ի զորու են այս գործով օրինական որոշում կայացնելու, բայց վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այդ դատավորներին նմանատիպ գործերը սկսել են այլևս չմակագրել։ Մեծ հույս չկա, որ Վերաքննիչ դատարանում գործը կմակագրվի այն դատավորին, որն ի զորու է օրինական որոշում կայացնելու։ Հասկանում եմ, որ այս գործով կդիմենք ՄԻԵԴ»,- նշեց Սահակյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է համարել Արսեն Բաբայանի ձերբակալությունը, բայց նաեւ բավարարել է քննիչի միջնորդությունը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին՝ մերժելով փաստաբանների գրավի միջնորդությունը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 21-ին պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել էր ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Նույն օրը փաստաբանները դատարան էին մուտքագրել բողոքը՝ ձերբակալելու որոշման դեմ, սակայն դատարանը ձգձգեց բողոքի քննարկումը։ Հոկտեմբերի 22-ի երեկոյան՝ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների՝ իշխանության յուրացմանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ իշխանությունը յուրացնելու կասկածանքով։

Հեղինակ` Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

 

Լրահոս
Նավթի գները շարունակում են նվազել՝ Չինաստանից ստացվող լուրերի ֆոնին Նոր մահացու կորոնավիրուսը ներթափանցել է ևս երկու երկիր Էլիզաբեթ Երկրորդը ստորագրել է Brexit-ի պայմանների մասին օրինագիծը Ես պատրաստ եմ ձեզ լսել, իսկ դու՞ք Պուտինը հանդես է եկել կարևոր առաջարկությամբ «Էրեբունի պլազա»-ում կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. 33-ամյա տղամարդը ձերբակալվել է Այս տարի նախատեսվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդերլանդներ. Նիկոլ Փաշինյան Զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով. Ահարոնյան Նարեկ Սամսոնյանը բացահայտում է հերյուրանքներ տարածող ֆեյքերի ֆաբրիկաները վարողներին. Տեսանյութ Ուսումնական տագնապ N զորամասում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պեկինում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նոր տարվա միջոցառումները Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է վնազասերծվում «Էրեբունի պլազայում» կրակ բացողը Պուտինը պատմել է Լենինգրադի շրջափակման ժամանակ մահացած եղբոր մասին (տեսանյութ) Արտոնություն է տրամադրվել գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությանը «Էրեբունի պլազայում» կրակ բացողը պատանդ է վերցրել մի տղայի ու պահանջել Վիկտոր Սողոմոնյանին՝ մանրամասներ. ՈԻՂԻՂ Աշխատող ուսանողների ուսման վարձը պետությունը կփոխանցի. օրենքի նախագիծ Տեսանյութ՝ որտեղ երևում է, թե ինչպես է ավտոմատով զինված անձը կրակոցներ արձակում Ոստիկանապետի ԺՊ-ն բանակցում է «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ոստիկանապետի մեքենայով տարան կրակողին «Լուսավոր Հայաստան». Քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները Վիկտոր Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պուտինը Հոլոքոստն անվանել է Իսրայելի և Ռուսաստանի ընդհանուր ողբերգությունը Ոստիկանապետն անձամբ է բանակցություններ վարում. Աշոտ Ահարոնյան Կրակոցներ՝ «Էրեբունի պլազայի» շենքում. Դեպքի վայրում է նաև ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն «Էրեբունի պլազայում» զինված անձի հետ բանակցությունները վարում է անձամբ ոստիկանապետի ԺՊ-ն. մանրամասներ Ի՞նչ է կատարվում Էրեբունի Պլազայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ Էրեբունի պլազայում ավտոմատավորը պատանդ է վերցրել «Թրանսփարանսին» նման շաբաշներ է անում Հայաստանում իշխանությունը զավթած խմբակին, որովհետև իրենք նույնպես փայատեր են Ոստիկանության «սպեցնազը» ևս ժամանեց Էրեբունի պլազա Կրակոցներ՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցում. ՈՒՂԻՂ Թիրախը եղել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ. մանրամասներ ԱԳ նախարարների հանդիպումից Անհայտ անձն ավտոմատով ներխուժել է Էրեբունի պլազա բիզնես կենտրոն Կրակոցներ «Էրեբունի» պլազայում. ավտոմատներով ոստիկաններ ժամանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հրապարակվել է իրականությանը չհամապատասխանող նյութ Դուք չեք հավատա, բայց ոստիկանությունում ԼԳԲՏ քարոզով զբաղվող սորոսական ՀԿ-ները դասընթացներ են իրականացնում. Մալյան Կոտայքի մարզի խորհրդի նիստը՝ ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan