ՌԴ ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես են ամերիկացիներն ապօրինի նավթ արդյունահանում Սիրիայում

ՌԴ ՊՆ-ն լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես են ամերիկացիներն ապօրինի նավթ արդյունահանում Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ՌԴ Պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է հրապարակել, որոնք ապացուցում են, որ Սիրիայում ԻՊ-ի ջախջախումից հետո ԱՄՆ-ը նավթ է արդյունահանում ու արտահանում Սիրիայից:

Պաշտպանության նախարարությունից նշում են, որ Սիրիայում արդյունահանված նավթը ամերիկացի զինվորականների վերահսկողության ներքո տեղափոխվում է այլ երկիր. «Նավթ տեղափոխող ավտոմեքենաների շարասյան վրա ցանկացած հարձակում հանդիպում է ԱՄՆ հատուկ ուժերի և ավիացիայի դիմադրությանը»:

Հայտնվում է նաև, որ նավթն արդյունահանվում է արևմտյան ժամանակակից սարքավորումներով՝ չնայած ամերիկյան պատժամիջոցների առկայությանը: Որոշ տեղեկություններով, նավթի մեկ բարելը վաճառվում է 38 դոլարով, իսկ ամսական եկամուտը կազմում է ավելի քան 30 միլիոն դոլար:

ՌԴ ՊՆ-ից հայտարարել են, որ ԱՄՆ-ի գործողությունները միջազգային խուլիգանություն են:

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ զինվորականներ ու տանկեր են ուղարկելու Սիրիայի արևելյան մաս: Դա բացատրվում է նրանով, որ պետք է թույլ չտալ գրոհայիններին կրկին հսկողություն սահմանել նավթահորերի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում