Ծուռ հայելիների թագավորություն. Արթուր Թովմասյան

Ծուռ հայելիների թագավորություն. Արթուր Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Առհասարակ, քարոզչության ժամանակակից տեխնոլոգիաները բավական նուրբ են, և, որպես կանոն, մենք դրանց կործանարար ազդեցությունը հասկանում ենք կատարված իրողություններից հետո:

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը՝ ի դեմս, քայլած նախարարի, որոշել է 20 միլիոն դրամ հատկացնել Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարելու համար: Մեր թավշյա նախարարը, որն ասում է, թե՝ դպրոցներում չպետք է լինեն հոգևորականներ, դպրոցներում չպետք է ուսուցանվի Եկեղեցու պատմություն, որ հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները կարող եք հանել կրթական ծրագրից: Այս ամենը քարոզ է և չի կարելի:

Սակայն, իր մոտ ընդունում է տրանսգենդեր Կարաբինային և քննարկում անցկացնում նրա հետ: Այս ամենի արձյունքում թույլատրելի է դառնում, որ ֆինանսավորվի նման ֆիլմ:

Հ.Գ. Վստահ եմ, որ բոլորդ հասկանում եք, որ ազգային և հոգևոր արժեքներ չի կարելի քարոզել, բայց փոխարենը կարելի է 20.000.000 դրամ տրամադրել այսպիսի քարոզին։ Նոր Հայաստան, նոր արժեքներ և նոր բարքեր ու վերջ:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում