«Փաստ». Կա´մ դատում ես, կա´մ դատվում». ինչո՞ւ կալանավորվեց Արսեն Բաբայանը

«Փաստ». Կա´մ դատում ես, կա´մ դատվում». ինչո՞ւ կալանավորվեց Արսեն Բաբայանը

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, երեկ որոշում կայացրեց ոչ իրավաչափ ճանաչել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը:

Սակայն, որքան էլ տարօրինակ է, նույն դատարանը միևնույն ժամանակ որոշեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Բաբայանին։

Հարցը քննվել էր նախօրեին, իսկ որոշումը հրապարակվեց երեկ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, դատավոր Ֆարխոյանը բավականին ծանր կացության մեջ է եղել, քանի որ կալանավորման հիմքերը, ըստ էության, բացակայել են:

Մեր աղբյուրների պնդմամբ, նա դիմել է ԲԴԽ, որպեսզի իմանա իր անելիքը: ԲԴԽ-ից «կա՛մ դատում ես, կա՛մ դատվում ես»-ի հանգվույն՝ հստակ ասել են, որ «վարյանտ չունի», կալանքի որոշում պիտի կայացնի:

Արդյունքում ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, բայց Բաբայանը կալանավորվել է»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում