AM | RU
USD
EUR
RUB

Սա պարզապես Նիկոլ Փաշինյանի հերթական քաղաքական պատվերն է. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործը հերթական քաղաքական պատվերն է: Ինչպես կարող է դատարանը ոչ իրավաչափ համարել նրան ձերբակալելը, բայց կալանավորել նրան: Նման կարծիք այսօր Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախկին փոխխոսնակ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Ես չեմ կարող տեղավորվել դատավորի տրամաբանության մեջ: Ես կարծում եմ՝ սա հերթական քաղաքական պատվերն է, որը պարզապես Նիկոլ Փաշինյանն արդեն տվել է նրանց: Արսեն Բաբայանի գործն ընդամենը ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների, Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական պատվերի մասն է կազմում, որոշակի մասն է կազմում այդ մեծ պատվերի»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամ դառնալու իրավականությունը և օրինաչափությունը ոչ ոք չի վիճարկում։ «Խոսում են Գագիկ Հարությունյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմումի մուտքագրման ամսաթվից: Արսեն Բաբայանին մեղադրում են մի բանում, որ մարտի 2-ին ստացած դիմումը մարտի 5-ին դրել է մարտի 2-ի «պապկայի» մեջ: Ի դեպ, Հրայր Թովմասյանն այդ պահին ՍԴ անդամ էր, սա հիշեք, որովհետև սա շատ կարևոր նշանակություն ունի այն գործերի հետ կապված, որոնք մեղսագրվում են Արա Բաբլոյանին, Արսեն Բաբայանին էլ փաստացի դրել են, որ նա օժանդակել է իշխանության զավթմանը»:

Ինչ վերաբերում է ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածով հարուցված գործին, որով Արսեն Բաբայանը մեղադրյալ է, իսկ Արա Բաբլոյանը կասկածյալի կարգավիճակ ունի, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Ես ուզում եմ հասկանալ՝ ով է ինչ զավթել: Ինչ է նշանակում իշխանությունը զավթել և լիազորություններին տիրանալ: Կցանկանայի, որ Քրեական օրենսգրքի՝ ուսանողների համար նախատեսված դասագիրքը, որն իրավաբական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներին դասավանդվում է, այդ դասագրքում կա այս հոդվածի մեկնաբանությունը՝ ինչ է նշանակում իշխանությունը զավթել և լիազորություններին տիրանալ, ցանկանում եմ, որ մի քիչ ուշադիր կարդան 791-րդ էջի 14-րդ տողը, որտեղ իշխանությանը Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով այլ մարմնի լիազորություններին տիրանալը, այսինքն՝ ՍԴ լիազորություններին տիրանալը պետք է տեղի ունենա Սահմանադրությամբ չնախատեսված կարգով ՍԴ անդամ ընտրելու միջոցով: Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ ընտրվել էր Սահմանադրությամբ նախատեսված եղանակով, ինքն անդամ էր և ուներ անձեռնմխելիություն: Սա ֆիսքենք: ՍԴ անդամ ինքն ընտրվել է, ավարտվել է, հիմա, եթե անգամ Արսեն Բաբայանին նախատեսված թերությունները լինեին, պնդում եմ՝ չկան, բայց եթե լինեին, ՍԴ նախագահը դա նույն ՍԴ-ն է՞: Ինչ է ստացվում՝ օրինական կարգով ընտրված ՍԴ անդամ Հրայր Թովմայսանը, ըստ իրենց տրամաբանության, դարձել է ՍԴ նախագահ և Արա Բաբլոյանը զավթել է ՍԴ իշխանությունը»:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ պարզ տրամաբանությամբ դատարաններին անկախ չի համարում. «Իրավապահ համակարգի սեղանի դասագրքերը ոչ թե քրեական ու քրեական դատավարության օրենսգրքերն են, այլ օրացույցն ու տվյալ օրվա աստղագուշակը: Օրացույցը ցույց է տալիս տվյալ ամսվա կտրվածքով ում նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացնել, իսկ օրվա կտրվածքով որոշում են՝ աստղագուշակը ում համար լավ օր չի կանխատեսել, և ըստ դրա քրեական գործ են հարուցում։ Եթե ցանկություն ունեն, կարող եմ հուշել, թե Հրայր Թովմասյանի նկատմամբ ինչ գործ հարուցեն: Մի բան էլ ասեմ, Վահե Գրիգորյանը, երբ ԱԺ ամբիոնից ասում էր, որ ինքը ՍԴ նախագահ է, բայց ընտրվել էր ՍԴ անդամ, օրինական կարգով, ինչպես Թովմասյանը։ Ասում էր՝ ինքը ՍԴ նախագահ է, իշխող խմբակցությունը ծափահարում էր, ուզում եմ հասկանալ՝ ՀՔԾ-ն այստեղ իշխանության զավթման հատկանիշներ չի՞ տեսնում, գոնե նախապատրաստության կամ փորձի առումով»:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ իշխանություն ու իրավապահ մարմիններն առաջ են տանում մեկ բան՝ ամեն գնով ազատվել Հրայր Թովմասյանից:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Լրահոս
Փաստաբանները պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել. Ա.Զոհրաբյան Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում ՔՊ գրասենյակում, որը հսկվում է դիպուկահարների կողմից Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն Իշխանությունն ունի տոտալ վերահսկողության խնդիր ամեն ինչի նկատմամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյան. Կարևորը ԶՈՒ-ում առկա խնդիրների ճիշտ ախտորոշումն է Քննարկում՝ «Փաստաբանների նկատմամբ առկա ճնշումները» թեմայով․ Ուղիղ Եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի, Հայաստանում կվերանա իրավական պետությունը. Վահան Իշխանյան Արարատ Միրզոյանի մասին հրապարակվել են բազմաթիվ բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Պետք է գնային ամեն զորամաս, որտեղ սպանություն է եղել, ու մինչեւ գործը չբացահայտվեր, տուն չգային. բողոքի ակցիա «Ոչ»-ի քարոզչական խումբ ձևավորելու համար վաղը մի խումբ իրավաբաններ և իրավապաշտպաններ կդիմեն ԿԸՀ. Ռուբեն Մելիքյան Իշխանության կողմից ֆինանսավորվող յութուբյան ալիքները ատելության խոսք են տարածում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) «Հրապարակ» օրաթերթի դեմ վերջին երկու տարում եղել է 9 դատական հայց, որոնցից 3-ն այսօրվա իշխանությունն է ներկայացրել. Արմինե Օհանյան «Մեդիա պաշտպան»-ը սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում արտակարգ ռեժիմով մշտադիտարկելու է Հանրային ՀԸ եթերի բովանդակությունը Ադրբեջանը թող գնա Արդարադատության միջազգային դատարան, մենք նրա բոլոր փաստարկները կջախջախենք. Դավիթ Բաբայան «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները: Սպասելիքներ և անելիքներ». պանելային քննարկում. Ուղիղ Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է. Արթուր Վանեցյան «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան. ՔԿ Նախագահի 14 թեկնածու, 2 դաշինք և 10 կուսակցություն. Արցախում առաջադրումներն ավարտվել են Մայր Աթոռի պատվիրակությունը Վատիկանում մասնակցելու է երիտասարդ հոգևորականների հավաքին Այսօր մեկնարկում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Մյունխենյան ձևաչափը ծուղակ է Արցախում պետականություն կայացրած, անվտանգության գոտի ստեղծած հայկական կողմի համար. Վահե Հովհաննիսյան Ինչպես պահպանել մեր զինվորի կյանքը. Ավետիք Չալաբյան Ջերմաստիճանը կբարձրանա` գնում ենք դեպի գարուն․ Գագիկ Սուրենյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսի ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 17 Արցախը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծման ցանկացած սցենարի Գործի է դրված «տարածքներ խաղաղության դիմաց» մոդելը Թուրքիան ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Սիրիայում զինում է ռազմատեխնիկայով և սեփական բանակի համազգեստով Տավուշի ուղղությամբ այսօր ՀՀ զինծառայող է վիրավորվել․ Նիկոլ Փաշինյան Արցախը չունի ներկայացուցիչներ, Արցախն ունի օրինական ընտրված իշխանություն. Արթուր Ղազինյան Զինված հանցագործները կրակ են բացել Բեռլինի կենտրոնում, մեկ մարդ մահացել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը Մյունխենում. ՏԵՍԱՆՅՈՒԹ 2020 թվականի հունվարը մարդկության պատմության մեջ ամենատաքն է եղել Թուրքիան կրկին լրացուցիչ զորքեր է ուղարկել Իդլիբ Փորձագետներն ասել են Մունկի «Ճիչը» կտավի գույնի փոխվելու պատճառը Կարևորվել է Երևանի և Պրահայի միջև ուղիղ չվերթների հաստատումը Սեյրան Օհանյանը՝ բանակում մահվան դեպքերի մասին Թայվանում 5,4 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Մելիք-Շահնազարյան. Մեր ԱԳՆ-ի գործուն մասնակցությամբ բանակցություններում նվազեցվում է Արցախի իշխանության կարգավիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan