ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՔԾ-ում է

ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՔԾ-ում է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: Tert.am-ի տեղեկություններով՝ Գագիկ Հարությունյանը հրավիրվել է հարցաքննության: Հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ չի հայտնում:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նույն գործով մեղադրյալ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

Գագիկ Հարությունյանը ՀՔԾ հրավիրվել է սույն գործի շրջանակներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում