Ամերիկացիները հույս ունեն՝ Թուրքիան կհրաժարվի С-400-ից

Ամերիկացիները հույս ունեն՝ Թուրքիան կհրաժարվի С-400-ից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սպիտակ տունը ակնկալում է, որ Թուրքիայի իշխանությունները կհրաժարվեն ռուսական զենքից։ Այս մասին գրում է Ria-ն։

«Հուսով ենք, որ թուրքական իշխանությունները կդադարեն գնել С-400-ը և կվերադառնան ՆԱՏՕ-ի ստանդարտ պրակտիկային, այն է՝ ռուսական պաշտպանական համակարգերի բացակայությունն է», – ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան:

Նա հիշեցրել է, որ բացառվում է Անկարայի մասնակցությունը F-35-երի ծրագրին՝ Ռուսաստանից «այլ նշանակալի ռազմական գնումների» դեպքում:

Պաշտոնյան ավելացրել է, որ Միացյալ Նահանգները «ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի և Եվրոպայի այլ անդամ երկրների (ՆԱՏՕ) հետ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում