Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 24news.am: ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանները հայտնեցին, որ ԱԱԾ-ի միջնորդությունը՝ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին բավարարվել է։

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019-ի փետրվարի 2-ին հարուցված քրգործի շրջանակում տևական ժամանակ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։ Խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում