«168 ժամ». Հիմա սա ցինի՞զմ է, թե ոչ. վարչապետի երեկն ու այսօրը

«168 ժամ». Հիմա սա ցինի՞զմ է, թե ոչ. վարչապետի երեկն ու այսօրը

«Մի կողմ թողնենք այն, որ վարչապետը գաղտնի բարձրացրել է մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, նույնիսկ, եթե դա արել է շրջանցելով օրենքը: Դրան, անշուշտ, որոշակի բացատրություն տրվեց, կարևոր չէ այն համոզի՞չ էր, թե՞ ոչ: Իսկ ի՞նչ ասեն այն բազմահազար պետական աշխատողները, որոնց աշխատավարձերը չեն բարձրացել կամ բարձրացել են հազիվ մի քա­նի հազար դրամով:

Այնպես չէ, որ նախարարներն ու փոխնա­խարարները, նաև աշխատակազմերի ղեկա­վարներն ու մարզպետներն ուզում են մարդա­վայել ապրել, իսկ մյուսները՝ ոչ: Թե՞ նախա­րարների ու փոխնախարարների, աշխատա­կազմերի ղեկավարների ու մարզպետների աշխատավարձերը ցածր են, չեն բավարա­րում մարդավայել ապրելու ու ժողովրդին անմնացորդ ծառայելու համար, իսկ մյուսները նման խնդիր չունեն:

Իհարկե, ունեն: Բայց դա այլևս կարևոր չէ, վարչապետին հավանաբար ավելի շատ հետաքրքրում է կառավարության, այսպես ասած, քաղաքական էլիտան, որի աշխատա­վարձը նա որոշել է կրկնապատկել, այն էլ՝ հա­սարակության աչքից հեռու: Ու դա արել է մի մարդ, ով ժամանակին չափազանց բուռն էր արձագանքում պետական համակարգում աշ­խատավարձերը բարձրացնելու նախկինների հրապարակային նախաձեռնությանը:

«Քաղաքական էլիտան որոշել է բարձրաց­նել իր աշխատավարձը: Ի՞նչ է սա, եթե ոչ ցի­նիզմ՝ աղքատության, արտագաղթի և հուսա­հատության ֆոնին: Սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ: Ես սա ասում եմ հատուկ, բոլոր նրանց համար, ովքեր փորձում են կամ կփորձեն իմ դիրքորոշումը որակել՝ որպես պոպուլիստական»,- այս հայտարարությունն Ազգային ժո­ղովի ամբիոնից պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արել է 2013թ.՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագծի քննարկումների ժա­մանակ:

Հայտարարությունից հետո Հայաստանում շատ բան չի փոխվել: Այնպես չէ, որ այլևս աղ­քատությունը վերացել է, մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, կամ արտագաղթ չկա:

Չնայած այդ ամենին, դա չի խանգարել, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը կտրուկ բարձրացնի կառավարության քաղա­քական էլիտայի աշխատավարձը, այն էլ փակ դռների հետևում: Հիմա սա ցինի՞զմ է, թե՞ ոչ:

Որ պետական կառավարման համակար­գում աշխատավարձերը ցածր են, նորություն չէ: Բայց դա միայն բարձրաստիճան պաշտոն­յաներին չէ, որ վերաբերում է: Այդպես է ամ­բողջ համակարգում, ու դա լավ օրից չի գա­լիս: Չնայած դրան, մինչև հիմա որևէ մեկը չէր մտածել նման բան անել: Բայց ժողովրդի վար­չապետը ոչ միայն մտածել ու արել է, այլև ժո­ղովրդից գաղտնի է պահել:

Ու գիտե՞ք՝ ինչու է այդպես վարվել, որով­հետև հավանաբար հասկացել է, որ վատ բան է անում, որ մի քանի հազար դրամ աշխատա­վարձ կամ թոշակ ստացող հպարտ քաղաքա­ցին իրեն ճիշտ չի հասկանա: Թերևս ճիշտ էլ կանի: Չէ՞ որ այսօր 700-800 հազար դրամ աշ­խատավարձ ստացող նախարարն ավելի կա­րիքավոր չէ, քան 40 հազար դրամ ստացող կենսաթոշակառուն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում