Բռնության կասկածանքով երեխաներին վերցրել են ծնողների ձեռքից

Բռնության կասկածանքով երեխաներին վերցրել են ծնողների ձեռքից

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  Akhaltskha.net: Սեպտեմբերի 21-ին Ախալցխայում դեպք է պատահել, որի շուրջ չեն դադարում խոսակցությունները մինչ օրս։ Խոսքը այն մասին է, որ այդ օրը Սաթենիկ Գասպարյանի եւ իր ամուսնու՝ Ալեքսի Բերիձեի ձեռքից խլել են անչափահաս երեխաներին։ Երկու երեխաներն էլ անչափահաս են։ Տղան 5 տարեկան է իսկ աղջիկը 4 տարեկան։

Սաթենիկի խոսքերով դա լրիվ սարքովի գործ է եւ այն մեղադրանքները, որ երեխաների հանդեպ ընտանիքում բռնություն է կիրառվել չի համապատասխանում իրականության։

«Այն տանը, որտեղ մենք վարձով մնում ենք ներքեւի հարկում ապրում է մի ընտանիք, որը ժամանակի ընթացքում թշնամացել էր մեր նկատմամբ։ Սեպտեմբերի 21-ին իմ երեխաս լացում էր մանկապարտեզ գնալու պատճառով, ինչին ականատես եղավ տվյալ հարեւանը։ Մի փոքր անց մեր դուռը ծեծեցին շտապ ուժգնությունը աշխատակից բժիշկները եւ ասացին, թե ինչ է պատահել ասում են երեխային ծեծել են ու նա կապտել է չի շնչում։ Ես ասացի, որ մենք շտապ օգնության մեքենա չենք կանչել եւ նման բան չկա։ Բժիշկները տեսան երեխաներին եւ արձանագրեցին, որ նման ոչինչ չկա։ Ես նրանց ճանապարհ դրեցի եւ մտա տուն։ Մի փոքր անց եկան ոստիկանները եւ հայտնեցին, որ պետք է բաժանմունք գնամ։ Ես առանց ամուսնուս, որը այդ ժամանակ աշխատանքի էր չցանկացա գնալ ոստիկանություն, բայց նրանք կրկին պահանջեցին։

Մինչեւ ոստիկանություն գնալը մեզ տարան հիվանդանոց երեխաներին ստուգելու համար։ Բժշկի անունը Դաթո Մերաբիշվիլի էր, որը ստուգելով սկսեց կեղծ տվյալներ գրել, որ իբր երեխաների վրա կապտուկներ կան։ Ես ընդիմացա, ինչի պատճառով ոստիկանը սկսեց հայհոյել ինձ։ Ստիպված սկսեցի կոպիտ պատասխանել ոստիկանին։ Արդեն ոստիկանության շենքի մեջ ինձ սկսեցին մեղադրել նրանում, որ ես ծեծի եմ ենթարկել իմ երեխաներին։ Այդ ամենը ուղեկցվում էր հայհոյանքներով ու վիրավորանքներով։ Հասկացա, որ ամեն ինչ անում են երեխաներին ձեռքիցս խլելու համար ու այդ իսկ պատճառով սկսեցի նույն կերպ պատասխանել նրանց։ Դրանից հետո ոստիկաններին դիմադրելու համար ինձ մեկ օրով կալանավորեցին եւ պարտադրեցին մուծել 4000 լարի տուգանք»,– պատմում է Սաթենիկը եւ ավելացնում, որ նրա պահվածքը ոստիկանությունում կատաղած մոր պահվածք էր ում ձեռքից խլում էին իրա երեխաներին եւ քանի, որ այդ ամենը ուղեկցվում էր վիրավորանքներով նա եւս պատասխանում էր ոստիկաններին։ Այդ ամենին դժբախտաբար ականատես են եղել նաեւ վախեցած երեխաները, որոնք լացով կանչում էին իրենց մայրիկին։

Կատարվածից հետո Սաթենիկը եւ նրա ամուսինը չեն տեսել երեխաներին։ Նրանք ասում են, որ երեխաներին իրենց ձեռքից խլել են առանց դատարանի որոշման։ Սաթենիկ Գասպարյանը եւ Ալեքսի Բերիձե այժմ պատրաստվում են դիմել մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների երեխաներին վերադարձնելու եւ մեղավորներին պատժի ենթարկելու համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում