Արսեն Բաբայանի ազատության հարցով դատարանի որոշումը կհրապարակվի վաղը. նիստն ավարտվեց

Արսեն Բաբայանի ազատության հարցով դատարանի որոշումը կհրապարակվի վաղը. նիստն ավարտվեց

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի խափանման միջոցի հարցով նիստն ավարտվեց, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելքյանը:

«Նիստն ավարտվեց։ Արսեն Բաբայանի ազատության հարցով դատական ակտի հրապարակումը վաղը՝ հոկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին», – գրել է Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

Վերջինիս պաշտպանները բողոքարկել են ձերբակալության մասին որոշումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում