Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ կմնա որպես ատելության խորհրդանիշ, իսկ իր կուսակցությունը՝ ատելության կուսակցություն. Լիլիթ Թումանյան

Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ կմնա որպես ատելության խորհրդանիշ, իսկ իր կուսակցությունը՝ ատելության կուսակցություն. Լիլիթ Թումանյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: «Ադեկվադ»-ը վաղուց էր ասում, որ լինելու է բռնապետություն, լինելու են հետապնդումներ, հակաօրինականություն, դատարանի բակում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ադեկվադ» կուսակցության անդամ Լիլիթ Թումանյանն՝ անդրադառնալոց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման փաստին։

«Նիկոլ Փաշինյանն այսօր առանց քողարկելու քանդում է Հայաստանի իրավական համակարգը՝ քննիչներին դրդելով գնալ անօրինական քայլերի։ Այսօրվա դրությամբ այլևս ապացուցելու բան չունենք, որ Նիկոլ Փաշինյանն իր օրենսդիր և գործադիր մարմնով հանդերձ պոպուլիստներ են՝ ամբոխահաճո գործելաոճով, որին հետաքրքրում է միայն սեփական ռեյտինգի պահպանությունը։ Հայտնի է, որ պոպուլիզմի ամենավառ գործիքներից մեկն ատելության սերմանումն է։ Որքան իր մոտ չի ստացվի բարձր պահել ռեյտինգը, այդքան ավելի հաճախ ու ավելի շատ կչարաշահի թշնամության գործիքը, և մենք արդեն հիմա նկատում ենք վհուկների որս։ Այսպիսով, կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ կմնա ոչ թե որպես սիրո և համերաշխության խորհրդանիշ, այլ՝ ատելության խորհրդանիշ, իսկ իր կուսակցությունը կանվանվի ատելության կուսակցություն», – ասաց Լիլիթ Թումանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում