Ակնհայտ է, որ Արսեն Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ակնհայտ է, որ Արսեն Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ակնհայտ է, որ Արսեն Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում և մենք ականատես ենք մի գործընթացի, երբ Սահամանադրական դատարանը զավթելու նպատակով թիրախավորվում են մարդիկ, ովքեր քիչ թե շատ մտերմություն, նույնիսկ՝ հարազատական կապ ունեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, դատարանի բակում Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Ցավոք, Արսեն Բաբայանը նույնպես դարձավ այս հետապնդման քաղաքականության զոհը։ Իրավական հետապնդումը հասել է այն աստիճանի, որ անգամ օրենքի ամենապարզ պահանջներին այլևս որևէ մեկն ուշադրություն չի դարձնում և կայացվում են այսրոպեական որոշումներ», – ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նա նշեց՝ ակնհայտ է, որ քննիչներին կոնկրետ հրահանգ է եղել, որի հիմքում մի կողմից Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և ամբողջ դատարանին վերահսկելու՝ Նիկոլ Փաշինյանի ցանկություն է, և երկրորդ՝ դրա միջոցով Հայաստանում իրավական համակարգը ոչնչացնելն է և իր կամքին ենթարկեցնելը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում