Նարեկ Մութաֆյանը կմնա կալանավորված

Նարեկ Մութաֆյանը կմնա կալանավորված

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  Panorama.am: ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը կշարունակի մնալ կալանավորված: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ն. Մութաֆյանի պաշտպանի ներկայացրած բողոքն ու օրինական ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Լրագրողների հետ զրույցում ասաց Ն. Մութաֆյանի պաշտպան Վահե Եփրիկյանը:

«Այս պահին որոշման բովանդակությանը ծանոթ չենք, կարող եմ ասել մեկ բան՝ տոտալ իրավախայտառակությունն ուղղակի շարունակվում է, արդեն սարսափելի է նման բարդակի վերածել իրավական, դատական համակարգը»,- ասաց նա:

Վ.Եփրիկյանի խոսքով, դատարկ միջնորդությունն արդեն երկրորդ ատյանն է, ըստ էության, համարում պատճառաբանված, հիմնավոր: Նա այս ամենը որակում է քաղաքական հետապնում, բացահայտ ու լկտի ապօրինություն:

Պաշտպանը նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու են, առանձին գրավի միջնորդություն էլ են ներկայացնելու:

Հիշեցնենք, որ Ն. Մութաֆյանն Սարգիս Օհանջանյանին կալանավորել են ՀՀ երկորրդ նախագա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ «Դուք դռան տակ վնգստացող դատավոր Ձեզ համարո՞ւմ եք» հարցը ուղիղ եթերում տալու և դատավորին մինչև դատարան ուղեկցելու համար։

Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով):

Հետևեք մեզ նաև Telegram-ում