AM | RU
USD
EUR
RUB

ԱՄՆ Սենատում մեղադրել են Պետքարտուղարությանը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու համար

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ Սենատում մեղադրանքներ են հնչել Պետքարտուղարության հասցեին, որը, ըստ սենատորների, ցանկություն չունի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Պատժամիջոցների կիրառման հարցը Սենատում բարձրացվել է երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին: Պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Փալմերը հայտարարել է, որ Պետքարտուղարությունը դեռևս չի կողմնորոշվել՝ այդ զինատեսակների գնումը Ռուսաստանից արդյոք տեղավորվո՞ւմ է ամերիկյան CAATSA օրենքի շրջանակում, որը նախատեսում է պատժամիջոցների սահմանում:

«Այդ հարցը դեռևս քննարկվում է: Չեմ կարող առաջ անցնել և ասել, թե ինչ որոշումներ կլինեն»,-նշել է Փալմերը:

Սենատորներից մեկի պարզաբանող հարցին, թե արդյոք դա համարվում է «նշանակալից գործարք» Ռուսաստանի հետ, որի դեմ էլ ընդունված է օրենքը, Պետքարտուղարության ներկայացուցիչը չի կարողացել ստույգ պատասխան տալ՝ ասելով, որ հիմա իրենք հենց դա են ճշտում:

«Վաու, ինչպիսի ազդանշան ենք մենք տալիս աշխարհին: Եթե Ռուսաստանից C-400-ների գնումը չի հանդիսանում զգալի ռազմական գործարք, ուրեմն ոչ մի բանն էլ չի հանդիսանում»,- բարկացել է սենատոր Մենենդեսը, որն օրենքի հեղինակներից մեկն է:

Ավելի վաղ Վաշինգտոնը պահանջել էր Անկարայից հրաժարվել գործարքից և ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգերը: Թուրքիա C-400-ների մատակարարման սկսվելուց հետո, ԱՄՆ-ն Թուրքիային բացառել է նոր F-35 կործանիչների արտադրության ծրագրից:

Լրահոս
Ոսկեպար գյուղի մոտ հայտնաբերվել է երկու չպայթած արկ Իմ դեմ հարուցված գործը և իրականացված դատավարական գործընթացները խայտառակ ապօրինություն են. Արսեն Բաբայան (տեսանյութ) Հռոմի պապն իր ցավակցությունն է հայտնել Էլ-Ղամիշլիի հայերին Լկտի ստելու և բոչկա գլորելու փոխարեն, տարածեք Նիկոլի նախարարների՝ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու կոչերը Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Արցախի և Ադրբեջանի զորքերի առաջնագծում տիրող իրավիճակը ԱՀ արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին ԼՂ խնդրի մասին Փաշինյանի պատկերացումները կենցաղային դիլետանտությունից այն կողմ չեն անցնում ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Դեր Զորում կատարված ահաբեկչական գործողությունը Հայաստանն ու Ադրբեջանը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ. ԱԳՆ խոսնակ Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ պետությունների ԶՈՒ ներկայացուցիչները ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ պատվիրակությանը Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը Հայաստանն ու Ռուսաստանը դեռ քննարկում են ՀԱԷԿ-ի արդիականացման վարկի մարումները երկու տարով հետաձգելու հարցը Այստեղ կարող են գալ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, սակայն շարժումն ուղղորդված չէ. ուսանողները և ՀՅԴ-ականները շարունակում են նստացույցը (ուղիղ) Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանը Աբրահամ Գասպարյանը լքում է Հանրային հեռուստաընկերությունը «Մի քիչ բարձր տոների մեջ խոսեցինք». ընդհարում՝ «Իմ քայլի» պատգամավորների միջև. Տեսանյութ «Բարգավաճ Հայաստան»-ին քաղաքական դասեր տալու իրավունք այս դահլիճում որևէ մեկը չի վաստակել. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում դատարանի առջև. Ուղիղ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել «22 օր ապօրինի անազատության մեջ եմ գտնվել». Արսեն Բաբայանն ազատ արձակվեց. Տեսանյութ Մեզ հայոց լեզուն, հայոց պատմությունը անպիտան համարող նախարար պետք չէ. ԵՊՀ ուսանողները երթով շարժվում են այլ բուհեր. Ուղիղ Էսօր թուրքերն ասում են, թե իբր Խոջալուում գենոցիդ է եղել, ինձ էլ մի օր դրա համար կդատեք. Սասուն Միքայելյանը՝ «Իմ քայլին» Արսեն Բաբայանն ազատ կարձակվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ավտոմեքենայից գողացել են մի քանի հազար դոլար արժողությամբ «Ռոլեքս» ժամացույցը Նիկոլը չի կարող չանել այն, ինչ իրեն թելադրում են, քանի որ թելադրողներն են իրեն իշխանության բերել. Արթուր Դանիելյան Երևանի Աթոյան փողոցում հրդեհվել են ավտոտնակներ և ավտոմեքենաներ Ուսանողները եւ ՀՅԴ երիտասարդները Երեւանի փողոցներում իրազեկման երթի են դուրս եկել. Ուղիղ ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան. օրակարգում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը. Ուղիղ Պայթյուն է որոտացել «Բալտիկա» գարեջրի գործարանում «Հրապարակ». Թող ուսանողները դասի չգան, բայց չմասնակցեն էդ միտինգին «Հրապարակ». Վարչապետը հրահանգել է պաշտոնյաներին Ամանորը նշել Հայաստանում «168 ժամ». ԵԱՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել «Փաստ». Օպտիմալացման քողի ներքո կառավարությունն ուռճացնում է պետական ապարատը «Փաստ». «Հայոց եկեղեցու պատմության» փոխարեն` «Կրոնի պատմություն» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 12 ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային հանդիպում են ունեցել (տեսանյութ, լուսանկարներ) Նիդերլանդների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Ահաբեկիչները Ղամիշլիում սպանել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan