Բողոքի ակցիա՝ Գյումրիում, աշխատավարձի ավելացման պահանջով

Բողոքի ակցիա՝ Գյումրիում, աշխատավարձի ավելացման պահանջով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Երեկ՝ կեսօրից Գյումրիում մարդատար և բեռնատար գնացքները չեն շահագործվում, գնացքավարները բողոքի ակցիա են իրականացնում: Այս մասին Tert.am-ին հայտնեց Գյումրու լոկոմոտիվային դեպոյի տնօրեն Համբարձում Կուրղինյանը:

«Մոտ 170 աշխատակից դադարեցրել է աշխատանքը` աշխատավարձի՝ 30% ավելացման պահանջով»,-նշեց նա:

Տնօրենի խոսքով` չեն շարժվել Գյումրիից Երևան և հակառակ ուղղությամբ գնացքները, նաև`Թբիլիսի մեկնող գնացքը:

«Գնացքավարները հավաքվել են Գյումրու լոկոմոտիվային դեպոյի տարածքում, բայց հրաժարվում են աշխատել: Առաջարկ է եղել աշխատավարձի՝ 10%-ով բարձրացում, բայց աշխատակիցները չեն համաձայնել»,-նշեց Կուրղինյանը:

Այս պահին գնացքավարների բողոքի ակցիան շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում