Դոնալդ Թրամփը խոսել է «բարի լուրի» մասին

Դոնալդ Թրամփը խոսել է «բարի լուրի» մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում, Թուրքիայում և Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացումն անվանել է «բարի լուր»։ Այս մասին վերջինս գրել է թվիթերյան իր էջում։

«Ըստ երևույթին, լավ լուրեր ենք ստանում Թուրքիայից, Սիրիայից և Մերձավոր Արևելքից։ Հետագայում կլինեն նոր հաղորդագրություններ»,-գրել է նա՝ չնշելով, թե կոնկրետ ինչ իրադարձություններ է նկատի ունեցել։

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ռուաստանի և Թուրքիայի նախագահների միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ Պուտինը և Էրդողանը քննարկել են Սիրիայում թուրքական «Խաղաղության ակունք» օպերացիան։

Զրույցի արդյունքում որոշվել է համատեղ ուժերով վերահսկել սիրիական սահմանները և ստորագրել փոխըմբռնման հուշագիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում