Պուտինը հայտարարություն է արել 6 ժամյա բանակցություններից հետո
22/10/2019 22:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ ավելի քան 6 ժամ տևողությամբ բանակցություններից հետո Պուտինը հայտարարել է, որ Էրդողանը իրեն մանրամասնորեն տեղեկացրել է Սիրիայում Խաղաղության աղբյուր օպերացիայի նպատակների և խնդիրների մասին, ինչպես նաև նշել է, որ Անկարան կիսում է սիրիական պետության տարածքային ամբողջականության նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումը:
Պուտինը նշել է նաև, որ Սիրիան պետք է ազատագրվի օտարազգիների անօրինական ներկայությունից, իսկ Սիրիայի հյուսիսում, որտեղ իրականացվում է թուրքական ռազմական օպերացիան, հակամարտությունը չի կարող լուծվել առանց 2 կողմերի՝ Դամասկոսի և Անկարայի միջև փոխհարգալից երկխոսության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում