Բակո Սահակյանը հանդիպել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 22–ին ընդունել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018թ. դափնեկիր, Ռոհինջա ժողովրդի առաջնորդ Չո Լա Աունին Մյանմայից: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։
Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ազգային ինքնորոշման իրավունքին վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը հանդիսանում է արցախյան ազգային-ազատագրական պայքարի հիմնասյունը՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը, լինելով միջազգային իրավունքի եւ ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկը, առանձնակի տեղ է զբաղեցնում արցախյան պետականաշինության մեջ:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում