AM | RU
USD
EUR
RUB

Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է. Ռուբեն Մելիքյան

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ես այն համոզման եմ, որ Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով՝ մի քանի փաստարկ կա, ըստ որի՝ այդ ձերբակալությունն ապօրինի է, բայց մեկն ուղղակի անհերքելի է: «Արսեն Բաբայանը ձերբակալվել է պաշտոնեական կեղծիք հանցակազմով, որը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, կատարվել է 2018 թվականի մատին, իսկ 2018 թվականի հոկտեմբերին ընդունված համաներման ակտով ուղղակիորեն այդ հանցակազմը ներառվում է համաներման ներքո: Անկախ այն հանգամանքից՝ գործն ընթացք կստանա, թե ոչ, այդ հանցագործությունը կատարած անձը չի կարող ազատազրկման ենթարկվել առհասարակ»,- ասաց նա և հարց բարձրացրեց՝ այդ դեպքում ի՞նչ փախուստի վտանգի մասին կարող է խոսք լինել, եթե անձին փաստացի որևէ բան չի սպառնում:

«Այս տեսանկյունից Արսեն Բաբայանի ձերբակալությունն ակնհայտ ապօրինի է: Եվ մեր մեջ պրակտիկա է ձևավորվել երկար ժամանակ, որ այն հանցակազմերով, որով որ անձը չի կարող փաստացի ենթարկվել ազատազրկման, որևէ պարագայում ուղղակի չէր կիրառվում ազատությունից զրկելու հետ կապված որևէ հարկադրանք»,- նշեց նա:

Մելիքյանի խոսքով՝ Արսեն Բաբայանի պարագայում այստեղ ավելանում է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ այս տևական քաղաքական հետապնդումը: «Այս քրեական գործն էլ է այդ հետապնդման շրջանակներում և իշխանության հերթական «առաքելությունն է», հերթական փորձն է մութ սենյակում գտնել սև կատու»,- հայտարարեց նա:

Հարցին՝ ըստ նրա՝ Հրայր Թովմասյանի վրա ճնշումներ գործադրելու համա՞ր է օրենքը շրջանցելով ձերբակալվել Բաբայանը, նա նշեց, որ իր համոզմամբ՝ դա գործոններից մեկն է: «Գործոններից մեկն էլ կարող է այն լինել, որ փորձեն վախեցնել բոլոր նրանց, որոնք քննադատական վերաբերմունք ունեն իշխանությունների նկատմամբ: Փորձում են ասել, որ կարող են նրանց նման կամայականությունների ենթարկել, կարող է լինել և հավանական եմ համարում, որ փորձել են Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք կորզել Բաբայանից, ինչը, սակայն, ճանաչելով նրան, բացառում եմ, որ կտա նման ցուցմունք: Հաջորդ նպատակը կարող է այն լինել, որ այդ մարմինները ցանկանում են քաղաքական ղեկավարությանը ցուցադրել, որ լուրջ գործով են զբաղված և ամեն ինչ փորձում են անել քաղաքական իշխանության հրահանգները կամ ցանկություններն ի կատար ածելու համար»,- նշեց նա և հավելեց.

«Մի պահ ընդունենք, որ վարույթն իրականացնող մարմինը ամբողջովին ճիշտ է, և փաստաթուղթ է կեղծվել, մի դատողություն, որը իրականությանը չի համապատասխանում, բայց, մի պահ ընդունենք, ի՞նչ է դրանից փոխվելու: Այդ հարցը, ես կարծում եմ, ամենակարևորը կարող է համարվել, ի՞նչ է ստացել Արսեն Բաբայանը կամ որևէ այլ մեկը այդ փաստաթուղթը՝ ըստ վարույթն իրականացնող մարմնի, կեղծելով: Այդ հարցի պատասխանը եթե վարույթն իրականացնող մարմինը տա, կարելի է շարունակել և առաջ գնալ: Ես վստահ եմ, որ այդ հարցի պատասխանը չկա և չի էլ կարող լինել»,- նշեց նա:

Իսկ թե ինչպես կարելի է զսպել իշխանության քաղաքական հետապնդումները այն մարդկանց նկատմամբ, որոնք աշխատել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, նա պատասխանեց, որ դրա համար տարբեր եղանակներ կան. «Հարցերի բարձրաձայնումը, միջազգային կառույցների հետ աշխատանքը: Կարծում եմ՝ այստեղ նաև կարևոր է հասարակության նորանոր խմբերի ներգրավումը, իրականում խնդրի գիտակցումը: Ես կարծում եմ, որ բոլոր ուղղություններով էլ հաջողություններ կան: Բացի այդ, հույս ունեմ, որ մեր հասարակության շրջանը կգա, և դա կբերի նրան, որ հասարակությունն ավելի լայն զանգվածներով իսկապես թացը չորից կարող է զատել»,- ասաց նա:

Մելիքյանի կարծիքով՝ իշխանությունը չի կարողանում բավարար պատճառներ գտնել՝ Հրայր Թովմասյանին ստիպելու հրաժարական տալ, այդ պատճառով է դիմում նրա մտերիմների վրա ճնշում գործադրելուն: «Մի շատ կարևոր հանգամանք կա, այն մարդիկ, որոնք վախենալու բան ունեն և որոնք իրենց խղճի առջև մաքուր չեն, նրանք սովորաբար չեն ձգտում ընդդիմանալու իրենց համար ոչ յուրային իշխանությանը, սա աքսիոմատիկ ճշմարտություն է, հետևաբար, կարելի է հետևություններ անել Հրայր Թովմասյանի պետական ծառայության ընթացքում գործունեության մասին, առնվազն այն մասին, թե ինչպես է Հրայր Թովմասյանը վերաբերվել իր պարտականություններին»,- եզրափակեց նա:

Լրահոս
Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը Հրանտ Բագրատյան. 5 ինդեքսներից 2-ում«թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց Պուճուր երեխու «պասպորտ» կամ ուղղակի Ստյոպա Սաֆարյան. Նարեկ Սամսոնյան 3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետը. Նարեկ Սամսոնյան Բաց նամակ ուժային կառույցների բոլոր պատասխանատու սպաներին Երկրի վարչապետը համազգային ծաղրի առարկա է դարձել Անցել է մեկ տարի և որևէ լուր չկա Մհեր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործից Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Արթուր Վանեցյան ՍԴ նախագահը մեզ խնդրել է պատրաստել Նիկոլ Փաշինյանի դեմ հայցադիմում. փաստաբան «Ինչ ունեն-չունեն, հանել Հրայր Թովմասյանի վրա են քսի տվել։ Խղճուկ տեսարան է». Քազաքագետ Մի կեղտոտ ստոպ կադրի պատմություն Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է. Արթուր Վանեցյան Պարոնայք քննիչներ, տղերք ջան, մի րոպե չկասկածեք, որ վաղը-մյուս օր Նիկոլը ձեզա դեմ տալու Կոռումպացված ռեժիմից ում հետ է մեծ հաճույքով համագործակցում Փաշինյանը Վնասված ինքնաթիռները վերանորոգելու համար օգտագործել են հասարակ կպչուն ժապավեն «Տուր ինձ հույս, միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք». Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է Արման Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության նորանշանակ ԵՔՎ պետին և ՊՊԾ գնդի հրամանատարին (տեսանյութ) Րոպե առաջ ձերբազատվել է պետք սուտասան ու մեր ժողովրդին իրար դեմ հանող ղեկավար կոչեցյալից Արշավախմբի վատառողջ քաղաքացուն Մարտունի քաղաքի ԲԿ-ում ցուցաբերվել է համապատասխան օգնություն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը Չինաստանում կորոնավիրուսից առաջին բժիշկն է մահացել. լրատվամիջոցներ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի Ինչո՞ւ պետք է մենք պետական բյուջեից վճարենք լրագրողների տեղափոխության համար. Նիկոլ Փաշինյան 1996թ.-ին Հրայր Թովմասյանը պայքարում էր կեղծված ընտրությունների դեմ, իսկ ոմանք ընտրակեղծարարների թիմից էին Աշոտ Ղուլյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Իսկ մենք դողում ենք, վախենում ենք․ Լուկաշենկոն խոսել է Բելառուսին ստորացնելու մասին Փաշինյանի ասուլիսի ընթացքում, փաստորեն, փոփոխվեց Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը. Երվանդ Վարոսյան Իրանի արտգործնախարարը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները Աֆղանստանում հրթիռը հարվածել է ռազմական ուղղաթիռին Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ թե ժողովրդի՞ն Ադրբեջանն ավելի քան 700 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ «Խխունջներով տուն»՝ Դմիտրի Մեդվեդևի համար (Լուսանկար) Մենք քաղաքացուն ասում ենք՝ ինչքան տուգանվես մեր օգուտն է. Նիկոլ Փաշինյան Փրկարարները նկատել են հունվարի 24-ին օգնություն խնդրած արշավախմբի անդամներին Սա երկրի հեղինակության, երկրի պետականության խնդիրն է. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Գերմանիայում անհայտ անձը գնդակահարել է 6 մարդու Հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի. Տոնոյան Երկիր մոլորակի կողքով պոտենցիալ վտանգավոր աստերոիդ է անցնելու Չինաստանի իշխանությունները 1230 բժիշկ են ուղարկել Ուհան Հրապարակվել է Թուրքիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքները ցուցադրող ևս մի տեսանյութ (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan