Համացանցում ծաղրում են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Համացանցում ծաղրել են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևին, ով ուկրաինական UATV հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է «Ուկրաինայի հանդեպ սիրո ծագման մասին» և զարմանալի հայտարարություն է արել:
Դեսպանի խոսքով ՝ «հանդիպել է» պատմական փաստաթղթերի, ըստ որի ՝ Ադրբեջանը և Ուկրաինան առևտրական հարաբերություններ ունեին նույնիսկ Կիևան Ռուսիայի օրոք, իսկ Ադրբեջանը Վոլգա-Դոնի ջրանցքով համեմունքներ և այլ արտադրանքներ էր ներմուծում Կիևյան Ռուսիա»:
Միևնույն ժամանակ, դեսպանը չի բացատրել, թե ինչպես է Ադրբեջանը «համեմունքներ» տեղափոխում Կիևան Ռուսիա՝ Վոլգա-Դոնի ջրանցքով, որն, ի դեպ, կառուցվել է միայն 1952 թվականին:
Բացի այդ, խոսելով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մասին, դեսպանն ավելացրել է նրանց թիվը ՝ 4-ից հասցնելով 5-ի:
Հարցազրույցից հետո դեսպանը դարձել է քննադատության և ծաղրի առարկա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում