AM | RU
USD
EUR
RUB

Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ոստիկանները ճնշել են «Ժողովրդավար ուժերի ազգային խորհուրդ» անվանումը կրող կազմակերպության՝ մետրոյի «Մայիսի 28» կայարանի շրջակայքում ցույց անցկացնելու փորձերը: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը:

Բաքվի ոստիկանության հասարակական անվտանգության ծառայության պետ, գնդապետ Նուրուլլահ Մամեդխանլին հայտարարել է. «Երկու օր առաջ ես հեռուստատեսությամբ կոչ արեցի, որ ոչ մի գործողություն տեղի չի ունենա Բաքվի մետրոյի «Մայիսի 28» կայարանի դիմաց: Մեկ անգամ ևս հիշեցնում եմ, որ մետրոյի անվտանգության գոտում ներառված տարածքում որևէ գործողություն չի կարող իրականացվել»:

Գնդապետ Մամեդխանլին տեղեկացրել է, որ մետրոյի շրջակայքում ցույց անցկացնելու փորձերը ճնշվել է ոստիկանության կողմից, կան ձերբակալվածներ:

Գերատեսչության ղեկավարը կարծիք է հայտնել, որ ակցիայի կազմակերպիչների նպատակը ցույցը չէր, այլ սադրանքների միջոցով հասարակական անդորրը խաթարելը, հակառակ դեպքում նրանք կկազմակերպեին իրենց ցույցը թույլատրված վայրում:

Հիշեցնենք, որ Բաքվի իշխանությունը մերժել էր «Ժողովրդավար ուժերի ազգային խորհուրդ» անվանումը ունեցող կազմակերպության դիմումn ակցիա անցկացնելու մասին, այնուամենայնիվ, ակցիայի կազմակերպիչները սոցիալական ցանցերում տեղեկատվություն էին տարածել, որ հոկտեմբերի 19-ին ժամը 15:00-ին չթույլատրված ցույց են անցկացնելու արգելված վայրում՝ «Մայիսի 28» մետրոյի կայարանի դիմաց:

ժամը 13:00-ից կասեցվել էր Բաքվի մետրոպոլիտենի միանգամից երեք կայարանների աշխատանքը:

Լրահոս
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր Ընթանում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, ԵՊՀ դասախոսների և նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարների հանդիպումը․ ուղիղ Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը «Տղա եղե՛ք» մոտոերթ՝ հանուն իսկական տղամարդու տեսակի. Գևորգ Գրիգորյան Ռուբեն Մխիթարյանի կազմակերպած ուսանողներին նվիրված երեկույթը Գյումրիում, միջոցառման հատուկ հյուրն ու խորհրդանշական խորագիրը Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, նրանցից 4-ը՝ անչափահաս են «Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր» Վերահաստատելով ռուսական շահերը: Հայ-ռուսական հարաբերությունների մոռացված կողմը Պահանջը նույնն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Քրիստինե Վարդանյան Բագրատյան. Ես Տեր-Պետրոսյանից պահանջել էի չորս մարդու հեռացում (Տեսանյութ) Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան Նիկոլ Փաշինյանը «սորոսականների» պատանդն է. «ՎԵՏՕ»-ն կանցկացնի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ցույց Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության․ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը․ Ուղիղ Gallup. Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է՝ Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի միջև Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Մովսես Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ռ․ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի ասուլիսը.Ուղիղ «Հեղափոխական որակվող Երևանի բյուջեն 9 մլրդ 12 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու»․Երևանի ավագանու անդամների ասուլիսը (տեսանյութ) «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել Իշխանության մյուս թևերն իրավունք չունեն դատարանի կայացրած ակտը քննադատելու. ՍԴ դատավոր Բիլ Գեյսթը կրկին աշխարհի ամենահարուստ մարդն է Կներես մեզ, եղբայր, շեղվել ենք քո գծած գծից, ուրիշ ուղղությամբ ենք գնում, գնում ենք ոչ մի տեղ Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Ջավադյանին Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Եվս 2 կազմակերպություն միացել է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող շարժմանը Ադրբեջանը արձակել է ավելի քան 2300 կրակոց ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է. Արսեն Բաբայան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan