Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է

Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Հնդկաստանում 55-ամյա տղամարդը ուշքի է եկել սեփական հուղարկավորության և ճոճել գլուխը, հայտնում է AsiaOne-ը:

Հրապարակման համաձայն՝ տղամարդուն կորցրել էր գիտակցությունը, երբ արածեցնում էր այծերին: Ընտանիքը կարծել է, որ նա մահացել է և նրա համար հուղարկավորություն կազմակերպել:

Երբ մարմինն իջեցնում էին գերեզմանափոսի մեջ, ներկաներից մեկը նկատել է, որ տղամարդը ճոճում է գլուխը:

Վշտահար ընտանիքը ցնցվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում