AM | RU
USD
EUR
RUB

Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Բեյրութում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ ու պահանջում են կառավարության հրաժարականը․այսօր արդեն երրորդ օրն է։ Ցուցարարները փողոցներ են փակում, անվադողեր այրում՝ երկրում տնտեսական ճգնաժամի պատճառով։ Տարիներ ի վեր սա Լիբանանում ամենախոշոր բողոքի ցույցերն են։

Հինգշաբթի՝ հոկտեմբերի 17-ի երեկոյան, ցուցարարները արգելափակեցին կառավարության շենքերը, երբ կաբինետը որոշել էր նոր հարկ ավելացնել «WhatsApp»-ի ձայնային զանգերի համար, որը լիբանանցիները համարեցին «վերջին կաթիլը»։ Այս մասին գրում է Al Jazeera-ն։

Ցուցարարների ու ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ, արցունքաբեր գազ օգտագործվեց, սակայն կառավարությունը հետ կանգնեց հարկը բարձրացնելու իր մտադրությունից։

Ուրբաթ առավոտյան Բեյրութի կենտրոնական փողոցներում կրկին հրդեհներ էին, խանութների ու գովազդային վահանակների կոտրված ապակիներ։ Հաղորդվում է, որ կա 2 զոհ։

ԶԼՄ-ները Լիբանանում տեղի ունեցողն անվանում են «WhatsApp» հեղափոխություն, «հարկային ինտիֆադա» կամ ապստամբություն, որը ցնցեց վարչապետ Հարիրիի միասնության կառավարությունը:

 

«Մենք մեկ մարդ ենք, որը միավորվել է ընդդեմ պետության», «Հեղափոխություն, հեղափոխություն», «Ժողովուրդը ցանկանում է ռեժիմի տապալում», վանկարկում են ցուցարարները։

Կառավարությունը, որը ներառում է Լիբանանի գրեթե բոլոր հիմնական կուսակցությունները, պայքարում է իրականացնել բարեփոխումներ, որոնք համարվում են ավելի կենսական, քան երբևէ, որպեսզի սկսեն լուծել ճգնաժամը:

Երկրի տնտեսական աճը տուժել է տարածաշրջանային հակամարտությունից և անկայունությունից: 35 տարեկանից ցածր անձանց գործազրկությունը Լիբանանում կազմում է 37 տոկոս:

Վարչապետ Սաադ Հարիրին, բողոքի ալիքը մեղմելու համար, 72 ժամ է տվել կառավարությանը՝ ծանր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար։

 Հարիրիի կառավարությունն իշխանության է մեկ տարուց էլ պակաս։ Ժողովրդին ուղղված ուղերձում Հարիրին նախօրեին մեղադրեց կուսակցություններին՝ Լիբանանի՝ պարտքեր կրող տնտեսության մեջ բարեփոխումներին խոչընդոտելու համար:

«Կառավարության մեր գործընկերներին ես տալիս եմ շատ կարճ ժամկետ՝ 72 ժամ, մեզ լուծում տալու համար, որը կարող է համոզել մեզ, փողոցում գտնվող մարդկանց և մեր միջազգային գործընկերներին», - ասաց նա՝ երկրի տնտեսական վատ վիճակը որակելով որպես «աննախադեպ» և «դժվար»:

Մինչ Հարիրին խոսում էր՝ Բեյրութի Նահատակության հրապարակում Լիբանանի դրոշը ծածանող ցուցարարները շարունակում էին կոչ անել երկրի քաղաքական ղեկավարության հրաժարականին, այդ թվում՝ Հարիրի, նախագահ Միշել Աունի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրի և արտգործնախարար Գեբրան Բասիլի: Ժողովուրդը մեղադրում է կառավարողներին կոռուպցիայի մեջ, պահանջում տարիներ շարունակ գողացված ֆոնդերը վերադարձնել։

Ուրբաթ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով բանկերը, խանութները և դպրոցները փակվել են, Սաուդյան Արաբիան հայտարարել է իր քաղաքացիների տարհանման մասին։

Լրահոս
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքը Թուրքիան Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա կմատակարարի Քննարկում՝ «2019 թ․ տնտեսական արդյունքը և 2020 թ․ տնտեսական մարտահրավերները» թեմայով՝ ուղիղ Ճգնաժա՛մ, ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ խորհրդարանում կա. Արծրուն Պեպանյան Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման Չինաստանից ուղարկված առաջին մարդասիրական օգնությունը հասել Իրան Եղանակը կտաքանա «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն»–ի՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորվելու ԱՆ որոշման մասին ասուլիսը. ՈՒՂԻՂ «Թույլ տվեք չմեկ­նա­բա­նեմ» Զոհված կամ վիրավորված զինծառայողների մասին նախագիծ՝ Ազգային ժողովում Թուրքիան սիրիական Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի ԱՄՆ-ում հայտնել են, թե ինչպիսի մակերևույթների վրա է կորոնավիրուսն առավել երկար «ապրում» ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպել է մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ուղիղ Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից Վիտալի Բալասանյան. «Գիտեմ՝ ինչ վիճակում է գտնվում կամուրջը, որը կենսական նշանակություն ունի Ձեզ համար» Բելառուսում, Նոր Զելանդիայում, Նիգերիայում գրանցվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը Կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել Լիտվայում Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է Ն. Փաշինյանը և Վեհափառ Հայրապետը հարգանքի տուրք են մատուցում Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Իրատես». Փաշինյանի «հանելուկը». Ո՞ւր կորավ Իշխան Զաքարյանի դղյակը «Ժողովուրդ»․ Թափառող շների հարցն օր օրի ավելի անլուծելի է դառնում «Հրապարակ». Նախագծի ընդունման դեպքում Գևորգ Պետրոսյանը կարող է դատապարտվել «Իրատես». ՔՊ դրամահավաքին հյուրերից շատերը որոշակի ակնկալիքով են մասնակցել «Իրավունք». Որքա՞ն գումար է փոխանցել Սամվել Ալեքսանյանը հանրաքվեի համար նախատեսված դրամահավաքին «Ժողովուրդ»․ Հայաստանում հոսպիտալացվել է ջերմող կամ այլ նշաններ ունեցող 40 հոգի «Հրապարակ». ԲԴԽ անդամն իր դատավճիռն է գրել, կդադարեցվի՞ նրա անդամությունը ԲԴԽ-ին «Փաստ». Նախկին էյֆորիան վաղուց արդեն չկա, կոշտ հռետորաբանությունը կարող է սպասված արդյունքը չունենալ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի համար պաշտոնի որոնումները շարունակվում են «Փաստ». Կկայանա՞ «Մարտի 1-ի» երթը «Իրատես». Ինչո՞ւ են կորոնավիրուսի հնարավոր վարակակիրներին առանձնացնում բոլոր երկրներում, իսկ ՀՀ-ում՝ տուն ուղարկում «Հրապարակ». Փաշինյանն ընդլայնում է Կառավարության հաստիքացուցակը «Փաստ». Եվս մեկ ռիսկային նախագիծ իշխանության կողմից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 28 Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են սիրիական և ռուսական ինքնաթիռները (տեսանյութ) Մարտի 1-ը քաղաքական խաղաքարտ է Նիկոլ Փաշինյանի իշխանության ձեռքին, որն անընդհատ շահարկվում է․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ո՞ւմ դրոշը ծածանվեց Ռեյխսթագի վրա, որևէ մեկը դա չի մոռանա․ Վլադիմիր Պուտին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan