Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ)

Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, հայտնում է РЕН ТВ-ն:

Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ 13 մարդու ճակատագիր էլ դեռևս անհայտ է մնում:

Ավելի ուշ հայտնի է դարձել ամբարտակի փլուզման նախնական պատճառը:

Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինսկի շրջանում պատնեշի փլուզումը տեղի է ունեցել, նախնական տվյալներով, ամբարտակի մաշվածության հետևանքով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 02։00-ին՝ Սեյբա գետի Շչետինկինո ավանի շրջանում: Արդյունքում ավանում երկու աշխատանքային հանրակացարան է ջրասույզ եղել:

Քննիչները քրեական գործ են հարուցել աշխատանքներ իրականացնելիս անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ հոդվածով։ Ըստ քննչական կոմիտեի նախնական տվյալների՝ ջրածածկ հանրակացարաններում կարող է գտնվել մինչև 80 մարդ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ներկայում տեղում աշխատում է շուրջ 270 մարդ և մոտ 50 միավոր տեխնիկա, ներառյալ` ավիացիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում