«Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում

«Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում

«Փաստ» օրաթերթը գրել է. «Իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, շարունակում է ձախողվել ՏԻՄ ընտրություններում: Դրան զուգահեռ՝ իշխանությունները, մեղմ ասած, չեն շտապում նախաձեռնել փոփոխություններ Ընտրական օրենսգրքում և հրաժարվել , այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգից: Այս ամենն ունի խորքային պատճառներ:

Բանն այն է, որ կուսակցությունը, որպես այդպիսին, այդպես էլ չի կայանում, իսկ տարածքային կառույցները շատ թույլ են: «Փաստ» թերթը տարբեր մարզերից պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ ՔՊԿ տարածքային կառույցները հաճախ կոորդինացնում են օդիոզ, պատեհապաշտ դեմքեր:

Արդյունքում մարդիկ ոչ միայն նրանց հետ չեն ցանկանում առնչվել, այլև իրենց թույլ չեն տալիս մտնել նրանց ղեկավարած կառույցներ: Նման կառույցներով դասական իմաստով համամասնական ընտրության չես գնա, իսկ սոսկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշով այլևս հնարավոր չի լինի հաջողության հասնել, որովհետև օրեցօր նրա վարկանիշն էլ է անկում ապրում: Հույսը մնում են տարածքների, այսպես կոչված, «հեղինակություններն» ու օդիոզները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում