«168 ժամ». 3 մլն դրամ աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար
Նմանատիպ
«2019 թ. հունիսի 20-ին ԱԺ-ի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված և իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանն անցած շուրջ 5 ամսվա ընթացքում Սահմանադրական դատարանի որևէ աշխատակարգային նիստի չի մասնակցել, աշխատանքային որևէ պարտականություն չի իրականացրել, որևէ գործ չի քննել, սակայն ՀՀ պետբյուջեից ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել: «Այսօրի» փոխանցմամբ ուշագրավ է, որ Վահե Գրիգորյանը թեև իր հարցազրույցներում հայտարարում է, որ Հայաստանը «Սահմանադրական դատարան չունի» և կասկածի տակ է դնում բարձր դատարանի լեգիտիմությունը, բայց դա նրան չի խանգարում հարկատուների միջոցներից ոչինչ չանելու դիմաց ամսական 793.680 դրամ աշխատավարձ ստանալուն:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է «Սահմանադրական դատարանի դատավորի՝ ՍԴ նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը», ինչն էլ հիմք է ԱԺ-ի կողմից ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմելու համար:
Հավելենք, որ Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր ընտրած «Իմ քայլը» խմբակցությունն անցած ամիսներին այդպես էլ որևէ քայլ չի ձեռնարկել նրա կողմից դրսևորվող անօրինական գործողություններին համապատասխան գնահատականներ տալու ուղղությամբ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում