AM | RU
USD
EUR
RUB

Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Hy.armradio.am: ՏՏ ոլորտի խոշորագույն ու ամենասպասված՝ «ԴիջիԹեք» էքսպո ցուցահանդեսին «Քայլ մեդ» ընկերությունն օրերս ներկայացավ չափազանց կարևոր ձեռքբերումներով։ Հայկական արտադրության էկզոկմախքն ու կանգնակ-սայլակը գրավում էին ցուցահանդեսի գրեթե բոլոր մասնակիցների ուշադրությունը։

Ռադիոլուրի հետ զրույցում «Քայլ մեդ» ընկերության տնօրեն Դավիթ Արսենյանը վստահեցրել է․ «Էկզոկմախքն ու կանգնակ-սայլակը նվազագույնին կհասցնեն ոչ միայն հաշմանդամների, այլև նրանց ընտանիքների հոգսերը»։

Ամեն ինչ սկսվեց ապրիլյան պատերազմից հետո, երբ մի խումբ երիտասարդ կինեզիոլոգներ որոշեցին համախմբվել, գնալ զինվորական հոսպիտալ և օգնել պատերազմի արդյունքում հաշմանդամ դարձած տղաներին։

Մտածում էին՝ որքան շուտ սկսվեն վերականգնողական աշխատանքները, տղաներն այնքան շուտ ոտքի կկանգնեն և արդյունքն ավելի մեծ կլինի՝ պատմում է «Քայլ մեդ» ընկերության տնօրեն Դավիթ Արսենյանը․

«Աշխատում էինք անգամ կոմայով հիվանդների հետ, իհարկե, բժիշկների վերահսկողության ներքո։ Հետո ունեցանք այնպիսի արդյունք, որին չէինք սպասում․ Հովհաննես Պողոսյանի ձախ կիսանգնդի շուրջ 45 տոկոսը հեռացվել էր, շատերն ասում էին, որ չի խոսի և ոչ էլ կքայլի, բայց նա հիմա և՛ քայլում է, և՛ խոսում։ Շատ հետաքրքիր մի դեպք եղավ․ միջանցքում երգում էի «Գետաշենը»։ Երբ մտա Հովհաննեսի սենյակ, ավարտեցի երգը՝ «բազմել ես լեռներին», հանկարծ Հովհաննեսը շարունակեց՝ արծիվների բույնն ես, չքնաղ Գետաշեն»։

Դա այն ժամանակ էր, երբ Հովհաննեսն ընդամենը ձայներ էր հանում կամ էլ մի քանի հնչյուն արտաբերում։ Հետո պարզեցին, որ «Գետաշենը» Հովհաննեսի գնդի երգն էր, որը բանակում երգում էին ամեն առավոտ և անգամ օրվա մեջ մի քանի անգամ։ Նյարդամկանային հիշողությունն էր գուցե աշխատել։

«Դրանից կառչեցինք ու լոգոպետ Անի Մանուկյանն իր համառությամբ պարզապես խոսեցրեց Հովհաննեսին»,-ասում է Դավիթը։

Ապրիլյան պատերազմի հրաշքով փրկվածներից է նաև Դանիել Դավթյանը։ Մինչ Արցախից Երևան հասցնելը մի քանի անգամ սրտի կանգ էր ունեցել։ Դանիելն այսօր քայլում է, խոսում, ապրում։ Այս և մի քանի այլ հաղթանակների մեջ ևս իր բաժինն ուներ երիտասարդ կինեզիոլոգների թիմը։ Ու եկավ թիմին հստակ կարգավիճակ տալու ժամանակը։ 2016-ի սեպտեմբերին ստեղծվեց «Քայլ մեդ» կազմակերպությունը՝ նոր առաքելությամբ․

«Եկավ մի պահ, որ պարզվեց, որ որոշ տղաներ չեն քայլելու։ Այդ մտքի հետ չէինք ուզում հաշտվել, և հենց այդ ժամանակ էլ ծնվեց էկզոկմախք ստեղծելու գաղափարը։ Սկզբում անգամ անունը չգիտեի, բայց համացանցը փորփրելով տեսա, որ գոյություն ունի նման սարք, որը կոչվում է էկզոկմախք, ընդ որում՝ սարսափելի թանկ»։

Հայկական էկզոկմախք ստեղծելու գաղափարն իրականություն դարձնելու նպատակով դիմեցին ճարտարագիտական համալսարանի (ANEL) լաբորատորիա, որն իրականացրեց նախագծի ինժեներական և ծրագրային աշխատանքները։ Կենսաբանական կիրառության ապահովումն ու մեխանիկական կառուցվածքի նախագիծը բժիշկների գործն էր։ Հայկական արտադրության էկզոկմախքի նախնական տարբերակն արդեն իրականություն է։

«Սարքը իրենից ներկայացնում է մարդու քայլքը։ Այն նպաստում է վերջույթների շարժումների բարելավմանը։ Էկզոկմախքը, կարծեք, ապահովում է քայլերի հերթականությունը, մի բան, որը չի կարող անել համապատասխան օրգանի վնասվածք ունեցող մարդը»։

Էկզոկմախքը կարճ ժամանակում օգնում է սովորել պահել հավասարակշռությունը, կարողանում է օգնել կառավարել մարմինը և մարմնի համապատասխան մկաններից վերցրած ազդակների միջոցով գործի է դնում շարժիչները:

Ինչով է հայկական էկզոկմախքը տարբերվում աշխարհում գոյություն ունեցող նման սարքերից. հարցին Դավիթ Արսենյանը արձագանքում է․

«Ես այն անվանել եմ ամենագնաց։ Հայկական սարքը ավելի կոմպակտ է և ֆունկցիոնալ։ Հաշմանդամը սրանով ավելի ինքնուրույն է դառնում»։ Որքանով սարքը կնպաստի քայլելու ֆունկցիայի ամբողջական վերականգնմանը, առայժմ դժվար է ասել, գործնական կիրառության փորձի պակաս կա, բայց այն, որ սարքը կանխելու է նստակյաց վիճակի հետևանքով առաջացող բազմաթիվ հիվանդություններ՝ «Քայլ մեդ»-ի անդամները չեն կասկածում։

Թիմի առաջնային նպատակն է, որպեսզի էկզոկմախքից օգտվելու հնարավորություն ունենա վերականգնողական բուժում ստացող յուրաքանչյուր զինհաշմանդամ կամ հնարավորության բացակայության դեպքում, գոնե ունենալ մի քանի սարք, որոնք կտրամադրվեն անվճար, որոշակի ժամանակահատվածով։

Թիմը հետաքրքիր մեկ այլ առաջարկ էլ ունի՝ ստեղծել կանգնակ-սայլակ, որը ոչ միայն հաշմանադամների, այլև նրանց խնամողների խնդիրները կհասցնի նվազագույնի։

Դավիթ Արսենյանն ասում է, որ սարքերի արտադրությունն իրականացրել են Ամուլսարին հարակից իր հարազատ Գնդեվազ գյուղում։ Հենց այստեղ էլ միտք ունեն ընդլայնելու արտադրությունը։ Զարմանում է, երբ ոմանք ասում են, թե Հայաստանում գործ չկա անելու։

«Գործ կա, գործ անող չկա։ Հենց այս ոլորտում այնքան բան կարելի է անել»,- ասում է։ Դեռ բազմաթիվ ծրագրեր կան հաշմանդամների ու նրանց ընտանիքների կյանքը թեթևացնելու համար։

Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Լրահոս
Արա Վարդանյանն ազատ արձակվեց կալանքից Պրոբացիայի ծառայությունը նոր պետ ունի Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է աշխատանքից Տպավորություն է, որ մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, ազատ ապրենք». Վազգեն Մանուկյան (Տեսանյութ) «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքը՝ ուղիղ Պայթյուն՝ Արագածոտնի մարզի Կարին գյուղի տներից մեկում. 13-ամյա երեխա է հոսպիտալացվել «Հրապարակ». Ի՞նչ է կատարվում «Իմ քայլում». նախորդ օրը քաշքշոց էր, հաջորդ օրը ԱԺ նախագահին վերաբերող օրինագիծը տապալվեց «Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը «Իրատես». Փա­շի­նյա­նի սխալ­նե­րը ծանր կա­ցու­թյան մեջ են դրել սե­փա­կան թի­մակից­նե­րին «Ժողովուրդ». ՊՎԾ-ն մտավ Եղեգնաձոր. քաղաքապետարանում ստուգումներ կանցկացվեն «Հրապարակ». Մնացել են 3 հոգի, որոնց ձերբակալությունը կարող է խլացնել հանրային դժգոհությունը՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան «Իրատես». ԼԳԲՏ միջազգային ֆորումին մասնակցել են նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ «Փաստ». Երբ կբարձրանա գազի գինը. մի փոքր նրբություն կա «Իրատես». Փաշինյանը բացահայտում է իր իրական դեմքը «Փաստ». Սատանայի հետ համագործակցության և ատելության մթնոլորտի մասին «Ժողովուրդ». Այս տարի գյու­ղացիներին չեն տրամադրվել վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն «Փաստ». Պոպուլիստ գործիչները որքան արագ են հայտնվում երկրի ղեկին, այնքան արագ էլ հեռանում են «Իրատես». Փաշինյանը կրկին սպառնում է «պառկըցնել» ասֆալտին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 15 Թավշյա ձմեռ պապիկը երևի լապշայա նվիրելու իր «թոռնիկներին» Ռուս պատգամավորը Նժդեհի հուշատախտակի պղծումը «խայտառակություն» է անվանել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունը «Ադեկվադ» միաբանությունը համարում է բանսարկություն Թուրքիան ընդունել է ԱՄՆ-ից զենք գնելու առաջարկը Օր օրի ավելանում են մեզ աջակցողները՝ մշակույթի գործիչներ, դասախոսներ (տեսանյութ) Ռուսաստանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի հայերին Մշակույթի ոլորտի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել Ինչո՞ւ վերցնել նոր վարկ, եթե կարելի է թալանված գումարներով լցնել բյուջեն, թե՞ թալան, այնուամենայնիվ, չկար. փորձագետ Վարչապետ մանիպուլացնում է հարցի էությունը. Իշխան Սաղաթելյան Հեռու մի գնացեք, ձեր շուրջը մի քիչ լավ նայեք. լիքը ինֆորմացիա կա... Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. Միքայել Մինասյան Թուրքիայի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 17 մարդ է վիրավորվել (լուսանկարներ) Իրանում խոշոր վթարի հետևանքով մահացել է 28 մարդ Հեղեղված Վենետիկը Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ Եթե Փաշինյանն այդքան մարդասեր է, թող իր աշխատավարձը փոխանցի Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար Արսեն Բաբայանն այն մասին, թե ինչու իրեն կալանավորեցին, իսկ Արա Բաբլոյանին՝ ոչ Հայաստանը ՎԶԵԲ-ից մոտ 46 մլն եվրո վարկ կվերցնի Քաղաքական որոշմամբ տարան փակեցին, քաղաքական որոշմամբ բացեցին. Արսեն Բաբայան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Քանաքեռ-Զեյթունի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan