AM | RU
USD
EUR
RUB

Կաթողիկոսը հանդիսապետեց Դիլիջանի եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հոկտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Տավուշի թեմի Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ եկեղեցու հիմնօրհնեքի հանդիսավոր արարողությունը: Եկեղեցու հողօրհնեքը կատարվել էր դեռևս 2015 թվականին: Եկեղեցաշինական ծրագրի իրականացման բարերարներն են տեր և տիկին Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, Մաքսիմ Աթայանցը, Արմեն Կարապետյանը և Նորայր Թևանյանը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Տավուշի մարզի սահմանագլխին Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և մարզպետ Հայկ Չոբանյանը, որից հետո Վեհափառ Հայրապետն իր շքախմբով ուղևորվեց Դիլիջան: Կառուցվելիք եկեղեցու մոտ Նորին Սրբությանը դիմավորեցին աղուհացի ավանդական արարողությամբ:

Հիմնօրհնեքի սրբազան արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, եկեղեցու բարերարները, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ու «Ավրորա» միջազգային ֆորումի մասնակիցները, Դիլիջանի բնակիչներ:

Արարողության սկզբում սաղմոսների երգեցողության ներքո կառուցվելիք եկեղեցու հիմքերում տեղադրվելիք 16 քարեր լվացվեցին ջրով ու գինով, ապա հանձնվեցին ընտրված 16 կնքահայրերին: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբալույս Մյուռոնով օծեց վեմքարերը, որոնք կնքահայրերի կողմից տեղադրվեցին առաքյալների, ավետարանիչների և Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող վեմերի հիմքում:

Արարողության ավարտին ներկաներին ողջունեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սրբազան Հայրը, իր ուրախությունը հայտնելով Դիլիջան քաղաքի եկեղեցու հիմնօրհնեքի կապակցությամբ, մասնավորապես նշեց. «Այսօր Դիլիջան քաղաքի 475-ամյակն է: Ես չեմ կարող ասել, թե ի´նչ սկզբնավորությամբ են որոշել 475-ամյակը, բայց վստահաբար կարող եմ վկայակոչել Գրիգոր Մագիստրոս Պահլավունի զորավար մտավորականին, թե այս դրախտավայրում մարդիկ մոռանում են մահվան մասին: Այսօր այս եկեղեցու հիմնօրհնեքով, Վեհափառ Հայրապետի ձեռամբ քարերի օծումով, մենք վերստին վկայում ենք մահվան մասին մոռանալու վերաբերյալ: Հատկապես ուզում եմ ասել, որ սա արդարության պատասխանն է ժամանակների մեջ գործված այն մեղքին, որ մենք մեր ձեռքերով քանդեցինք աստվածային տներն այս քաղաքում, վերածեցինք ամեն ինչի, բացի Աստծո ներկայության կարևորագույն հոգեվիճակի: Մենք այսօր դրա պատասխանն ենք տալիս՝ փորձելով այս ճանապարհով սրբել մեղքը բոլոր նրանց, ովքեր իմանալով կամ չիմանալով գործեցին այն»:

Բագրատ Սրբազանը նաև իր խորին երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին Տավուշի թեմի հանդեպ ցուցաբերած հայրական հոգածության համար:

Լրահոս
ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային հանդիպում են ունեցել (տեսանյութ, լուսանկարներ) Նիդերլանդների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Ահաբեկիչները Ղամիշլիում սպանել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Նախագահ Սարգսյանի հրամանագրով Արմեն Հարությունյանին շնորհվել է գեներալ- մայորի զինվորական կոչում Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Ողջ գործընթացների պատասխանատուն ոչ թե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է, այլ Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը. Լիլիթ Թումանյան Շիրակի պետական համալսարանի ուսանողները ևս դասադուլ են անում Հնարավոր է, որ հայոց լեզվի ամբիոնի դասախոսները ևս միանան ուսանողների դասադուլին Հասկանում եմ ուսանողների ընդվզումը. եթե ուսանող լինեի, նույն բանը կանեի. Արտակ Մովսիսյան ԼԳԲՏ քարոզչությունը դարձել է «Իմ քայլը» դաշինքի ու Նիկոլ Փաշինյանի գլխավոր առաքելություններից մեկը. Կոնստանտին Տեր-Նակալյան Փաշինյանի մանիպուլյատիվ արվեստը տարածվում է նաեւ արտաքին քաղաքականության վրա. Արմեն Աշոտյան ԿԳՄՍ նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդներին միացել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ. Ուղիղ Հայտարարում եմ գործադուլ նույն հիմքերով, որոնցով գործող նախարարը հայտարարել էր 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին. Էդուարդ Գալստյան Մեզ համասեռամոլություն, սատանիզմ քարոզող նախարար պետք չէ. ակցիայի մասնակիցները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը (տեսանյութ) Վլադիմիր Կարապետյան. Վարչապետը հրապարակային է հայտնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի մասին իր դիրքորոշումը Իմ հեղինակության հաշվին չե՛ք կարող ինքնահաստատվել, չե՛մ թողնելու. Ռուսլան Բաղդասարյան Հնարավոր է, Փաշինյանը հասկանա, որ այն ինչ անում են հիմա, իրենց խոստումների ճիշտ հակառակ ծրագիրն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Խոշոր իրադարձություն PR-ի ոլորտում. հայկական АPRA-ն ու IPRA գլոբալ ցանցը համագործակցության հուշագիր են ստորագրել ՀՀ և ՌԴ արտգործնախարարների մամուլի ասուլիսը. Ուղիղ Կրթության նախարարի և վարչապետի ներկայացրած հիմնավորումները բացարձակապես ընդունելի չեն. Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Արայիկ Հարությունյանի հրաժարականի 15 պատճառներ. Լևոն Բոշյան Սա ինքնաբուխ ակցիա է, որը հույս ունեմ կշարունակվի. մենք ուսանողների կողքին ենք. ԵՊՀ դասախոս (Տեսանյութ) ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի մասին բացասական հոդվածները գերազանցում են. «Մեդիա պաշտպան» «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը միանում է ուսանողների պայքարին Նախարարն իր պաշտոնավորման ընթացքում շատ թերություններ է ցույց տվել. ԵՊՀ ուսխորհրդի նախագահ. Տեսանյութ Արմեն Գևորգյան. Արդիականացում, կամ ինչպե՞ս սկսել փոխվել Իրանը և Ռուսաստանը սկսել են Բուշերի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը ՀՀ քմահաճ իշխանությունը.Փաշինյանը գործում է Պորոշենկոյի և Սաակաշվիլիի պես․РЕН ТВ Նիկոլ Փաշինյանը խոսել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին Պատարագի ընթացքում անվայել արտահայություններ անելու փաստով նյութեր են նախապատրաստվում Լավրովի Երևանյան առաքելությունը. Կարեն Բեքարյան Բողոքի ակցիա ԵՊՀ-ում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով․ Ուղիղ Ամոթ է, պարոն նախկին վարչապետ, ծաղր ու ծիծաղի առարկա մի դարձեք, ափսոս եք.Միհրան Հակոբյանը՝ Արայիկ Հարությունյանին Մուտք են գործել Երևանի եկեղեցիներ պատարագի ժամանակ և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հավատացյալների նկատմամբ. Արմեն Աշոտյան Ինչու է աղմկում Արայիկ Հարությունյանը. Ավետիք Չալաբյան ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները բացել են Մարտիրոս Սարյանի նկարների «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 11 Պուտինը և Էրդողանը հեռախոսային զրույց են ունեցել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan