AM | RU
USD
EUR
RUB

Հնարավոր չէ իրագործել 10 միլիոնի ծառատունկ․ Անատառագետը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է 10 մլն ծառ տնկել. հնարավոր է արդյո՞ք, թե՝ անհնար Analitik.am-ն այս հարցի շուրջ զրուցել է անտառագետ-ծառագետ Մեխակ Սայադյանի հետ:

«Իրատեսական չի 10 մլն ծառ տնկելը: Իհարկե, լավ բան են ուզում անել, բայց հնարավոր չի իրագործել: Ես հաշվել եմ՝ եթե պետք է 10 մլն փոսը փորվի, ապա մեկ տարվա ընթացքում օրական պետք է 27 400 փոս քանդեն: Բացի այդ, խնդիր է 10 մլն ծառի ձեռքբերումը, եթե մեկ ծառը 500 դրամով հաշվես էլ, ապա կազմում է մեկ մլրդ 700 մլն դրամ: Պետք է ամեն օր աշխատեն 931 մարդ, նրանց եթե վարձատրես օրը 5000 դրամով, ապա սարսափելի թվեր են ստացվում»,- ասաց անտառագետը:

Ըստ Սայադյանի, խնդիրներ կան տարածքների հետ կապված, կան վայրեր, որտեղ համայնքների և անտառտնտեսությունների հողերը սահմանազատված չեն, բացի այդ, 40 տարուց ավելի է անտառշինարարության և անտառգնահատման որևէ աշխատանք չի կատարվել և սահմանները հայտնի չեն:

Ծառագետը դեմ չէ մրգատու ծառերի տնկմանը՝ ծիրանենիներ, խնձորենիներ, սալորենիներ, սակայն հնարավոր է, որ որևէ բացատում փոս քանդեն և հողի տերը հայտնվի և պարզվի, որ իրավունք չունեին այդ տարածքում որևէ աշխատանք անելու, որովհետև տարածքը սեփականատեր ունի:

«Անտառտնտեսությունների տնկարանները չեն ֆինանսավորվել, տնկիներ առանձապես չկան, հիմնականում պտղատու ծառատեսակներն են մնում: Կարելի է գնել պտղատու ծառեր և տնկել, սակայն տարածքների հարցը կա»,- ասաց Սայադյանը և հավելեց, որ մասնագիտությամբ անտառագետ-ծառագետ է, սակայն որևէ մեկն իրենից և իր ծանոթ անտառագետներից ու ծառագետներից մասնագիտական խորհուրդ չի հարցրել՝ հնարավոր է 10 մլն ծառ տնկել, թե՝ ոչ:

«Բացի աշխատուժը և մոտ 10-15 մլրդ դրամ գումարը, պետք է ծառերը ոռոգվեն, առնվանզ մի քանի անգամ և եթե անձրև, ցեխ, ցուրտ չլինի և տարածքի հարցը լուծված լինի: Թե ով է նման խորհուրդ տվել, կամ ինչ ծրագիր է՝ իրագործումն իրատեսական չեմ համարում»,-ասաց Սայադյանը:

Ըստ անտառագետի, անգամ անտառագետների հետ չեն խորհրդակցում, երբ անտառի վերաբերյալ օրենքներ են ընդունում կամ այլ երկրների անտառային օրենքները կրկնօրինակում են և չի զարմանում, որ այս անգամ էլ անտառագետների մասնագիտական կարծիքը չեն հարցրել․ «Ես էլ մեծ ուրախությամբ կմասնակցեի ծառատունկին՝ եթե լինի փողը, աշխատուժը, տարածքը»,-ասաց նա:

Գոհար ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լրահոս
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 330 դեպք Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը. Մակինյան Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 6 89+1 դատվողները Ճանապարհը արդյունավետության գնահատումն է. Միքայել Մալխասյան Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706 դեպք «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր». Խորհրդաժողով` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՈՒՂԻՂ Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan