AM | RU
USD
EUR
RUB

Չեմ կիսում կառավարության քաղաքականությունը. Սարհատ Պետրոսյանը լքում է պաշտոնը

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։

«Ուզում եմ տեղեկացնել, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Հուսով եմ, որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի խնդրանքս։

Գտնում եմ, որ հետհեղափոխական Հայաստանում կարևոր է, որ յուրաքանչյուր պաշտոնյա իր հրաժարականի պատճառները ներկայացնի հանրությանը, իհարկե, եթե դրանք հրապարակման ենթակա են: Ինչպես նաև հավատացած եմ, որ կառավարման որոշակի մակարդակներում կոնկրետ ոլորտի և հարակից ոլորտների զարգացման վերաբերյալ պետք է համընդհանուր տեսլական լինի, որը տվյալ դեպքում, փաստորեն, առկա չէ, ուստի նաև այդ պատճառով եմ իմ պաշտոնավարումը համարում աննպատակահարմար։

Ցավով պետք է նշեմ, որ նախորդ մեկուկես տարում ինձ չհաջողվեց վարչապետին ու կառավարությանը ներկայացնել մեր բնագավառում առկա խորքային խնդիրների ամբողջ լրջությունն և դրանց լուծման իմ տեսլականի մրցունակությունն ու երկարաժամկետ կտրվածքով տնտեսական արդյունքը։ Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը, քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների։ «Քաղաքաշինության բնագավառ» ասելով խնդրում եմ հասկանալ այն բառիս ամենալայն իմաստով՝ տարածական պլանավորումից մինչև կադաստր ու շինարարական թույլտվությունների համակարգ, հողային քաղաքականությունից մինչև պատմական միջավայրերում խոշոր միջամտությունները, զբոսաշրջային ենթակառուցվածքները։

Ինչպես մինչև նշանակումս, այնպես էլ որպես պետական պաշտոնյա, փորձել եմ նույն սկզբունքայնությամբ մատնանշել բնագավառում առկա խնդիրները։ Սակայն այս պահին կարող եմ ասել, որ դրանք ունեցել են միայն դրվագային ազդեցություն։ Եվ ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ՝ հանրային դաշտում, իսկ ավելի ուշ՝ որպես փորձագետ։ Կարծում եմ, որ ապագայում առիթ կլինի այս ամենին անդրադառնալու առանձին-առանձին՝ պահպանելով ծառայողական ու գաղտնիք պարունակող մյուս տեղեկությունները չհրապարակելու օրենսդրական պահանջը և էթիկայի նորմերը։

Այնուամենայնիվ, նախորդ ավելի քան մեկ տարվա աշխատանքը որպես Կադաստրի կոմիտեի ղեկավար ինձ համար պատվաբեր, ուսուցողական, հետաքրքիր, ինչպես նաև պատասխանատու շրջան էր, ուստի ցանկանում եմ.

Շնորհակալություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և հաստատել իմ սատարումը նրա բերած փոփոխություններին, չնայած տարբեր դրվագներում ունեցել եմ և ունեմ ներքին անհամաձայնություններ։ Այն անհավատալի փոփոխությունը, որը նա բերեց մեր իրականություն, փոխեց մեր ողջ մտածողությունն ու ապացուցեց, որ նախորդիվ համընդհանուր ներդրված քաղաքացիական ջանքերն իզուր չէին։ Հուսով եմ, որ արդարացրել եմ վարչապետի սպասելիքներն, ու չեն եղել մեծ դժգոհություններ իմ աշխատանքից։

Շնորհակալություն հայտնել կառավարության ու վարչապետի աշխատակազմի բոլոր այն գործընկերներիս, որոնց հետ ունեցել եմ արդյունավետ համագործակցություն և ջերմ հարաբերություններ։

#ՆորԿադաստր-ի բարեփոխումների գործում ինձ միացած ազնիվ, նվիրված ու արհեստավարժ գործընկերներիս, որոնք ինձ ուժ ու հույս տվեցին, որ այս դիմումն ավելի վաղ չներկայացնեմ. որոնք սեփական փորձով ապացուցեցին, որ անձնական բարեկեցության ու ընտանիքի հետ անցկացնելիք ժամանակի հաշվին իրենց նպաստն են բերում նոր իրողությունների պայմաններում երկրում բարենպաստ փոփոխությունների համընդհանուր գործին։ Հիմնականում նրանց շնորհիվ հնարավոր դարձավ այս կարճ ժամանակաշրջանում արձանագրել այն արդյունքները, որոնցով կարող եմ հպարտանալ միայն։

Կադաստրի կոմիտեի այն բոլոր աշխատակիցներին, որոնք իրենց փորձով ու նվիրումով սատարեցին իմ նախաձեռնություններին, որոնք օգնեցին հղկել իմ հավակնոտ բարեփոխումները, որոնք, հույս ունեմ, որ ինչ-որ կերպ կապահովեն այդ ամենի շարունակականությունն ու թույլ չեն տա նախկին կոռումպացված ու անտարբեր համակարգի վերադարձը։

Բոլոր այն անձանց, որոնք իրենց խորհուրդներով, քաջալերանքով, քննադատությամբ (երբեմն՝ պատերի տակ արած բամբասանքով) օգնեցին մեզ աշխատել, չսխալվել և ուղղել սխալները. հավատացե'ք, դրանք բոլորն ունեցել են իրենց ազդեցությունն ու ներգործությունը մեր ամենօրյա աշխատանքում։

Հույս ունեմ, որ ընտանիքիս հետ հանգստանալուց հետո, իմ մասնագիտական փորձով, միգուցե նաև հանրային փորձագիտական դիրքերից կկարողանամ իմ ներդրումն ունենալ ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Դրանով փորձելու եմ ամեն կերպ թույլ չտալ նոր սխալներ, ինչպես նաև ուղղել արդեն թույլ տրված ուղղելի սխալները։ Հավատացած եմ, որ հեղափոխության երկարաժամկետ հաջողությունն ու բարեփոխումների իրական ինստիտուցիոնալացումը նույնքան կարևոր են, ինչքան հենց բուն հեղափոխությունը, ու դրանում բոլորս պետք է ունենանք մեր մասնաբաժինը՝ անկախ մեր կարգավիճակից։

Իմ այս հրաժարականի հայտարարությունը ներկայացնում է ողջ եղելությունը և ունի միայն մասնագիտական պատճառներ՝ պայմանավորված տարվող ոլորտային քաղաքականությամբ։ Եվ թող ոչ ոք չփորձի ինչ-ինչ քաղաքական նկատառումներով օգտագործել այն և այս ամենի մեջ չփնտրի ընտանեկան-ազգակցական կապերով պայմանավորված ինչ-ինչ պատճառներ. մենք բազմիցս ենք ապացուցել, որ ի տարբերություն շատերի, հեռու ենք շահադիտական նեղ ընտանեկան կլանային հարաբերություններից, և յուրաքանչյուրս միշտ անկաշկանդ հայտնել է իր անձնական դիրքորոշումը՝ հիմնված իր քաղաքական տեսլականի վրա: Ես շարունակում եմ 2018-ի փոփոխությունները համարել հայ ժողովրդի արդի շրջանի կարևորագույն ձեռքբերումներից, որոնք պետք է պահպանել, զարգացնել ու տարածել՝ անհայրենիք բախտախնդիրներին թույլ չտալով վարկաբեկել այն կամ օգտագործել անձնական բարեկեցության համար»,- Facebook-յան իր էջում գրել է Պետրոսյանը։

Լրահոս
«Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը Հացի արտադրությունը նվազել է Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ ԿԳՄՍ նախարարին Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մահացել է Կարեն Վարդանյանը Թորոսյանի ներկայացրած առաջարկությունների փաթեթը խախտում է թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը․ Արփինե Հովհաննիսյան Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան «Իրատես». Քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները «Ժողովուրդ»․ Կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը ևս չեն փրկում գյուղոլորտը «Ժողովուրդ»․ Ինչու «Ընդերքի մասին» օրինագիծը հանվեց օրակարգից «Իրատես». «Անգլուխ» նախարարությամբ ավելի հեշտ է ուզածին հասնել. հարցեր են առաջանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan