Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Այդ մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հայրական տուն: Իսկ այսօր ԱԱԾ են կանչվել Թովմասյանի դուստրերը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։ Պատգամավորը հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»:

Իսկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում