«Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». կոչ՝ ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ)

«Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը». կոչ՝ ԱՄՆ Կոնգրեսում (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կայացել են Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման դեմ բանաձևի վերաբերյալ լսումները, որտեղ հանդես է եկել նաև Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Բրեդ Շերմանը, տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից:

Շերմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 1940-ական թվականներից սկսած պաշտպանել է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային՝ ժխտելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը:

«Դա անելով՝ մենք, որ աջակցում ենք ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականությանը, որի հիմքում ընկած են պատիվն ու ճշմարտությունը, մեզ ստորացրել ենք լռությամբ»,- նշել է կոնգրեսականը:

Շերմանը հավելել է, որ ժամանակն է ճանաչել 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ձայների ճնշող մեծամասնությամբ:

Ավելի վաղ CNN-ի եթերում դեմոկրատ Թեդ Լիուն նույնպես կոչ էր արել ԱՄՆ Կոնգրեսին ճանաչել հայոց ցեղասպանությունը:

«Մենք ոչ միայն պետք է պատժամիջոցներ սահմանենք Թուրքիայի դեմ, այլև, ըստ իս, եկել է ժամանակը, որպեսզի մենք պաշտոնապես ճանաչենք Հայոց ցեղասպանությունը»,-հայտնել է Թեդ Լիուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում