Պետք է լինի պետության ղեկավարի գիտակցում, որ սա նախկինների ու ներկաների պայքար չէ. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ)

Պետք է լինի պետության ղեկավարի գիտակցում, որ սա նախկինների ու ներկաների պայքար չէ. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Եթե դու անում ես այն, ինչ ուզում է իշխանությունը, ապա համապատասխանում ես բոլոր հնարավոր չափանիշներին։ Եվ հակառակը, երբ չես կատարում իշխանության կամքը, դու ամենավատն ես, կոռումպացված ես և թալանչի, «ՀՀ իրավական մարտահրավերներ» խորագրով քննարկման ժամանակ այսօր ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ, փաստաբան Արփինե Հովհաննիսյանը։

«Գլխավոր դատախազը լավն է, որովհետև չի անում ոչինչ, որը շեղվում է իշխանության կամքից։ ԲԴԽ ղեկավարը լավն է, որովհետև ԲԴԽ-ն անում է այն հայտարարությունները, որոնք անհրաժեշտ են իշխանությանը։ Ես ցավով եմ սա արձանագրում։ Սա մեկ մարդու քաղաքական կամքից կախված գործելաոճ է», – ասաց բանախոսը։

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ պաշտոնի կորուստը չէ, որ միավորել է այսօրվա քննարկման մասնակիցներին, այլ իրական մտահոգությունը։

«Խնդիրն այն է՝ իշխանությունների քիմքին հարի՞ր բան ես ասում, թե՞ ոչ։ Մի օր ՍԴ-ն է, հաջորդ օրը մամուլն է, այնուհետև՝ անկախ փաստաբանները, հաջորդ օրը՝ մեկ այլ թիրախ։ Չի կարելի բարոյական սկզբունքներն անցել, բայց մենք անցել ենք. սթափվելու, զգոն լինելու ժամանակն է։ Պետք է լինի պետության ղեկավարի և հասարակության գիտակցում, որ սա նախկինների ու ներկաների պայքար չէ», – ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում