Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը ԱԱԾ-ում վատացել է

Հրայր Թովմասյանի հոր ինքնազգացողությունը ԱԱԾ-ում վատացել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Hraparak: Քիչ առաջ Հրայր Թովմասյանի հայրը՝ փաստաբանների ուղեկցությամբ դուրս եկավ ԱԱԾ շենքից, հաղորդում է «Հրապարակ»-ը։

Նրա փաստաբան Ամրամ Մակինյանը ասաց, որ Վարդան Թովմասյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար և լքել են ԱԱԾ-ն: Նա նաև փոխանցեց, որ կրկին հարցրել են, թե երբ և ինչ միջոցներով է Թովմասյանը վերանորոգել տանիքը:

Թովմասյանի փաստաբանները նշեցին, որ սա բացահայտ ճնշում է Թովմասյանի ընտանիքի նկատմամբ:

Նշենք, որ ժամը 14.00-ին Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ բողոքի ակցիա է լինելու ԱԱԾ շենքի առջև, ներկայանալու են նաև Թովմասյանի դուստրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում