ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի և նրա հարազատների նկատմամբ տեղի ունեցող գործողությունների վերաբերյալ ասուլիսը՝ ուղիղ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Տեղի է ունենում իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի, կառավարման հոգեբան Միհրդատ Մադաթյանի, քաղաքական վերլուծաբաններ Գառնիկ Իսագուլյանի և Մենուա Հարությունյանի մամուլիս ասուլիսը: Բանախոսներն անդրադառնում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ տեղի ունեցող գործողություններին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ներկայացուցիչները զանգահարել էին Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին և հրավիրել ԱԱԾ՝ «զրույցի»՝ չբացատրելով, թե ինչու և որ գործի շրջանակում։
Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը, նրանց հայտնել էր, որ վատառողջ է և չի կարող ԱԱԾ ներկայանալ։ ԱԱԾ ներկայացուցիչները նշել էին, որ այդ դեպքում իրենք կգնան նրանց տուն: ԱԱԾ ներկայացուցիչներն այցելել էին Վարդան Թովմասյանի առանձնատուն և հետաքրքրվել տարիներ առաջ նորոգած տանիքի մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում