Վնասվածք ստացած ոստիկանի վիճակը լավ է, շուտով դուրս կգրվի. «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մամուլի խոսնակ
18/10/2019 11:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Նախօրերին Երևանում քաղաքացիների հետապնդելու ժամանակ մարմնական վնասվածք ստացած ոստիկանի վիճակը լավ է, այսօր կամ վաղը դուրս կգրվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Նա երեկ բժշկի ուղեկցությամբ մասնակցել է նաև զոհված գործընկերոջ` Տիգրան Առաքելյանի հոգեհանգստին»,- ավելացրեց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել էր, իսկ նրա ծառայակիցը` Ա. Հակոբյանը, «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում